Գյումրեցի 73 ամյա Ստյոպա պապը ընտանիքից թաքուն էր մեկնել Արցախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Գյումրեցի 73 ամյա Ստյոպա պապը ընտանիքից թաքուն էր մեկնել Արցախ

21:00 16.10.2020

Մարտի են գնում նաև ծերունիները․․․Այդպես էր 90-ականների արցախյան գոյամարտում , այդպես էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի  օրերին ու հիմա։ 73 ամյա գյումրեցի   Ստյոպա  Զաքարյանի պատմությունն ու լուսանկարը պատերազմական այս օրերին հայտնի դարձավ համացանցում։

Ոչ իր կամքով  պատերազմի ամենաթեժ կետից նոր է վերադարձել Գյումրի ։ 73-ամյա զինվոր-կամավորականին հանդիպեցինք  իր տանը։

«Շորերս դրել եմ ստեղ,որ հանկարծ ծայրագույն դեպքում ,եթե պետք էղնի էլի փախնիմ երթամ,արդեն սովորական է դարձել ընձի համար։Էսի ֆոռմես է,էսի գլխարկս է,էս էլ շալվարս»,-մեզ է  ներկայացնում  Ստյոպա պապը։

Ռազմաճակատից եկել է ու զինվորին հատուկ կարգապահությամբ  սափրվել է , բայց մարտի դաշտ  գնալու սպասումով է։Ասում է այս անգամ շատ է խնդրել,որ իրեն էլ կամավորականների հետ  տանեին Արցախ։

«Էս անգամ էլի փախա գնացի,մեր նախագահ Նիկոյանին խնդրեցի օր ընձի էլ գրե,ըսավ ՝Ստյոպ ախր 70 տարեկանից բարձրներին չենք տանի,ըեցի դու գրե,ես երթամ էնտեղ պատասխան կուդամ ,թե ինչու համար եմ եկել»,-պատմում է Ստյոպա Զաքարյանը։

Ստիպված նրա անունն ավելացրել են կամավորների ցուցակում , սեպտեմբերի 28 -ին արդեն ե դիրքերում էր։Իսկ ընտանիքը ռազմադաշտում արված  լուսանկարից է  միայն իմացել , որ Ստյոպա պապը Ղարաբաղում է։ Տասնյակ  ոգևորող  մեկնաբանությունների արժանացած լուսանկարը  համացանցում էր տեղադրել այն վիրավոր զինվորը ,ում  73 -ամյա կամավորականը  զինվորական հոսպիտալ էր տեղափոխել։

Խրամատում 73 ամյա զինվորի  ներկայությունից անակնկալի է եկել   գեներալներից մեկն ու խորհուրդ տվել տուն վերադառնալ,բայց Ստյոպա պապը մնացել էր տղաների կողքին։

«Գեներալը բռնեց,ըսավ քանի՞ տարեկան ես,ըսեցի 73,ըսավ բա ինչի՞ ես եկել,քեզի ո՞վ է բերել,ըսեցի՝ մեր ջոկատի հետ եմ եկել։Ըսեց  գիտես օր չի թույլատրվի, ըսեցի ՝ գիտեմ,բայց դե պատերազմի դաշտում մեկ զինվորն էլ  էլի  մեծ բան է»,-պատմում է  Ստյոպա Զաքարյանը։

14 օր զինվորների հետ դիրքերում է եղել, նրանց քաջալերել է, ինչպես իր երկու որդիներին , որոնք այսօր առաջնագծում են , պայմանագրային զինծառայողներ են։Բայց իր որդիներին սահմանին   չի հանդիպել ։Այդպես է եղել նաև ապրիլյան պատերազմի օրերին,հայր ու որդիներ տարբեր դիրքերում են կռվել ։

«Ես եմ իրանց սովորեցրել,օր հայրենիքը պահեն,եթե իրանք կրնան,ես ինչի չպտի կրնանամ։Պապս կսեր,բալա ջան,լավ է զենքը ուսիդ մեռնիս,քան թե թշնամուն նոքյար դառնաս,ըսիգ ամենապազոռ բանն է,հային չսազական,-ասում է  Ստյոպա պապն ու  ավելացնում,-էնպես  կփախնին իրանց զինվորներն օր էլ չըսած,հետևներից օր վազես չես էլ հասնի։Կատուն դռան շեմին է ուժեղ,իրան փիղ կզգա,ըդպես էլ իրանք են։Մեր մե զինվորը իրանց տասը զինվորից առավել է»։

Ստյոպա պապը 1992-  1994 թվականներին մասնակցել է  Աղդամի ու շրջակա գյուղերի  ազատագրական ու պաշտպանական մարտերին,շքանշաններ էլ ունի ։Հայրենասիրությունը  ժառանգել է ծնողներից ,  հիմա էլ  ոգևորողն ու ուժ տվողը նրան մայրն է ՝ 100 ամյա Վարդ Ղարիբյանը ,ով մասնակցել  է  Հայրենական մեծ պատերազմին ,թիկունքում  կատարած աշխատանքի համար արժանացել է  գերատեսչական մեդալների։

«Ես չեմ իմացել,օր ինքը գնացել է,հեչ բանից խաբար չեմ եղել։Եթե իմանայի ու ես էլ առողջ էղնեի ,հետը կերթայի,մե բանովմ էլ ես կօգնեի մեր բանակին»,- դողդոջուն ձայնով ասում է 100 ամյա Վարդ Ղարիբյանը։

Այս ընտանիքի հերոսական պատմություններն անվերջ են ։ Ստյոպա պապի հորեղբայրն էլ Հայրենական մեծ պատերազմի հերոս է։Ու դարձյալ առաջնագիծ նորից գնալու հարմար պահի է սպասում  Ստյոպա պապը, դրա համար էլ զինվորականի հագուստը միշտ պատրաստ է պահում։

։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

BACK_TO_TOP