ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով․ Քերի Քավանո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով․ Քերի Քավանո

10:39 14.10.2020

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով։ ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի դեսպան և եվրասիական հակամարտությունների հատուկ բանակցող Քերի Քավանոն, ով 1999-2001 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբում զբաղեցրել է համանախագահի պաշտոնը։

«Այնտեղ ռազմական գործողությունները ոչ մեկի շահերից չեն բխում: Հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են։ Դա դժվար ճանապարհ է։ Եթե հարց տանք՝ արդյո՞ք Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր մշակելու հնարավորություն կա, ապա պատասխանն է՝ այո՛։ Բայց դրան հասնելու համար երկու կողմերը պետք է բանակցելու պատրաստակամություն դրսևորեն և իրենց երկրների հանրային կարծիքը նախապատրաստեն այդպիսի համաձայնության ընդունմանը։ Ռազմական գործողությունների պայմաններում դրան հասնելը չափազանց դժվար է», – ասել է Քավանոն։

Քերի Քավանոյի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ձեռնարկվող կարգավորման ջանքերը նախկինի պես անհրաժեշտ են։  Քավանոն շեշտել է, որ երկու կողմերը «պետք է որոնեն փոխընդունելի փոխզիջման մշակման հնարավորությունը»։

«Հիմա երկու կողմն էլ առավելագույնս կոշտ դիրքորոշում ունի: Երկու կողմն էլ այն պաշտպանում է հանրային տիրույթում, սակայն նրանք պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և փոխզիջման պլան մշակեն։ Կարծում եմ՝ լուծում հնարավոր է գտնել», – շարունակել է ամերիկացի դեսպանը։

Քերի Քավանոյի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, պետք է այսուհետ ևս բանակցություններում հանդես գան միջնորդի դերում։

«Դուք տեսաք, թե որքան դժվար էր հասնել հրադադարի մասին համաձայնագրին։ Հիմա հակամարտող երկու կողմերի դեմ առ դեմ բանակցությունները ոչ մի բանի չեն հանգեցնի։ Այս պահին լուծում գտնելու համար նրանք միջնորդների կարիք ունեն, բայց նրանք միջնորդության պետք է դիմեն՝ ունենալով փոխզիջման պատրաստակամություն», – ասել է Քավանոն։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման որոնումներում ԱՄՆ-ի դերին վերաբերող հարցին՝ դեսպանը նշել է, որ «վերջին տարիներին այդ դերն ավելի պակաս ակտիվ է եղել», բայց դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ն, հնարավոր է, այս հարցում ավելի ակտիվ քաղաքականություն կվարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

14:27 26.11.2024

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

Եվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

13:37 26.11.2024

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...

BACK_TO_TOP