Կորոնավիրուսը գոյատևել է հեռախոսի ապակու և թղթադրամի վրա 28 օր, սակայն մթության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Կորոնավիրուսը գոյատևել է հեռախոսի ապակու և թղթադրամի վրա 28 օր, սակայն մթության մեջ

20:15 12.10.2020

SARS-Cov-2 կորոնավիրուսը, որը COVID-19 հիվանդության հարուցիչն է հանդիսանում, լաբորատոր պայմաններում 28 օր պահպանվել է այնպիսի մակերեսների վրա, ինչպիսիք են թղթե և պոլիմերային թղթադրամները, ապակին, հեռախոսի էկրանները և չժանգոտող պողպատը: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Ավստրալիայի պետական գիտական գործակալության կողմից կատարված հետազոտությունները:

Լրատվամիջոցը նշում է, որ հետազոտությունը կատարվել է մթության մեջ, իսկ ինչպես արդեն հայտնի է, ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են սպանել վիրուսը:

Ըստ ավելի վաղ կատարված հետազոտություների՝ SARS-Cov-2-ը թղթադրամների և ապակու վրա կարող է պահպանվել 2-3 օր, իսկ պլաստմասսի և չժանգոտվող պողպատի վրա՝ մինչև 6 օր:

Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ ըստ Ցելսիուսի 20 աստիճանում և մթության մեջ վիրուսը հարթ մակերեսների, օրինակ՝ հեռախոսի ապակու և թղթադրամի վրա կարող է պահպանվել 28 օր: Համեմատության համար նշվում է, որ գրիպի վիրուսը նույն պայմաններում կարող է պահպանվել 17 օր:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ վիրուսը ավելի շուտ է մահանում տաք ջերմաստիճանում, քան ցուրտ պայմաններում: 40 աստիճանից բարձր ջերմաստիճանում վիրուսը դադարել է վարակիչ լինել 24 ժամում: Բացի այդ, SARS-Cov-2-ը հարթ մակերեսների վրա ավելի երկար է մնացել, քան ծակոտկեն մակերեսների, օրինակ՝ կտորի վրա:

BBC-ն նշում է, որ Քարդիֆի համալսարանի մրսածության ուսումնասիրության կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Ռոն Էկլեսը քննադատել է այս հետազոտությունը՝ նշելով, որ սա «անհարկի վախ է առաջացնում հանրության շրջանում»: Նա ասել է, որ վիրուսը մակերեսի վրա է հայտնվում լորձի միջոցով, երբ մարդը փռշտում է, հազում կամ կեղտոտ ձեռքերով դիպչում մակերեսին, սակայն այս հետազոտությունում մարդու լորձը չի օգտագործվել՝ որպես վիրուսի տարածման միջոց:

Ավստրալիացի մասնագետները գտնում են, որ իրենց հետազոտությունը կարևոր է, քանի որ մակերեսների վրա վիրուսի կենսունակության որոշումը հնարավորություն է տալիս ավելի ճշգրտորեն կանխատեսել և կանխել դրա տարածումը:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ չժանգոտվող մակերեսներին և ցածր ջերմաստիճանում վիրուսի երկար պահպանումը բացատրում է կորոնավիրուսի բռնկումները մսի վերամշակման և սառեցման գործարաններում:

Ըստ հետազոտողների՝ իրենց հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատում է նախկին հետազոտություններն այն մասին, որ նոր կորոնավիրուսը կարող է պահպանվել թարմ սառեցված մթերքի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

14:27 26.11.2024

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

Եվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

13:37 26.11.2024

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...

BACK_TO_TOP