10:12 13.10.2020
Արցախի հրետակոծված, ավերված բնակավայրերից ժամանակավոր Հայաստան տեղափոխված ընտանիքներն առաջինն են ուզում, որ այս մղձավանջն օր առաջ ավարտվի, ու իրեն վերադառնան իրենց բնակավայրերը։ Այժմ նոր միջավայրում հայտնված երեխաների համար ավելի քան անհրաժեշտ է այլ առօրյա ստեղծել, նրանց տրամադրությունները տեղափոխել ավելի հետաքրքիր միջավայր։ Արցախի տարբեր գյուղերից ու քաղաքներից Գյումրիում ապաստանած երեխաները Գյումրիի «Մտորումների թատրոնի» հանդիսատեսն էին։
Փոքր դահլիճում, մթնոլորտը մեծ ջերմություն էր հաղորդել արցախցի մանուկներին, նրանց դեմքին ժպիտ էր հայտնվել, իրար հերթ չտալով մուտլհերոսներին էին գրկում, լուսանկարվում: Հետո արդեն թատրոնի Սաթո տատը գյումրվա բարբառով Թումանյանի հայտնի «Ծիտը» հեքիաթը պատմեց՝ փոքրիկ բեմականացմամբ:
Հեքիաթ բեմադրությունում փոքրիկ արցախցիներն էլ մասնակցություն ունեցան: Հեքիաթում հայտնի աշուղ ախպոր դերն էր նրանց վստահված, բայց առանց սազի։ Արցախցի փոքրիկները երգեցին հայրենի երկրի լեռներին բազմած արծիվների բույնն ու Արցախի դարպասը համարվող Գետաշենի մասին հյուսված հայտնի երգը։
Նորաստեղծ թատրոնի ստեղծագործական խմբի համար այս մեկ օրը լիովին նոր ու դրական լիցքեր ստանալու առիթ էր։ Հաջողվեց այս փոքրիկներին կտրել անցած օրերի ապրածը վերհիշելուց, իսկ նրանք էլ գտան նոր հարազատ միջավայր, որտեղ նորից լինելուց ոչ մեկը չի հրաժարվում։
Այս փոքրիկների երջանկությունն ու անվտանգ կյանքը կախված է խաղաղության հաստատումից։ Ներկայացման ընթացքում և հետո էլ իրենց ուրախությունն ու տպավորությունները հայտնեցին, բայց դարձյալ մտքով դեպի հայրենի տանն էին՝ հաղթական հայ զինվորի կողքին։
Բարեկամանալ ստացվեց, իսկ թատրոնի դերասանների խոստումը չուշացավ՝ երբ Արցախում խաղաղություն հաստավի, անպայման կայցելեն արցախցի փոքրիկներին։ Շուշիի տիկնիկային թատրոնի հետ արդեն ունեն հյուրախաղային պայմանավորվածություն։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...