23:48 09.10.2020
Իսլամիստ զինյալները տեսանյութ են պատրաստել՝ դիմելով Ադրբեջանում կռվող իրենց եղբայրներին․
«Այսօր շատ են խոսում այն մասին, որ նյութական նեղ կացության պատճառով թողնում են իրենց դիրքերն ու մեկնում Ադրբեջան: Ես որ այս պահին խոսում եմ, հնարավոր է՝ ես ամենաաղքատ մարդն եմ Սիրիայում, ամենաաղքատ զինյալն եմ, սակայն ես չեմ թողնի իմ դիրքն ու գնամ Ադրբեջան: Ո՞ւմ է պետք Ադրբեջանը: Ադրբեջանը մեր դատը չի, մեր կռիվը չի: Ո՛չ Լիբիան, ո՛չ Ադրբեջանը մեզ համար ոչ մի նշանակություն չունեն: Մեր մարգարեն ասել է, որ մենք պետք է պայքարենք ու կռվենք հանուն Դամասկոսի:
Դուք ասում եք, որ դժվար վիճակներում եք հայտնվել և գնում եք Ադրբեջան՝ պատերազմելու, մինչդեռ մեր մյուս զինյալ եղբայրները հարյուրավոր կիլոմետրեր են կտրել, որ պատերազմեն հանուն Դամասկոսի ազատագրման:
Այսօր լսել եմ, որ մեր եղբայրներից տասնյակ զինյալներ սպանվել են այդ ճակատում: Մենք ցավում ենք ձեզ համար, դրա համար ենք այս տեսանյութը պատրաստել և, հավատացեք, որ այստեղ ձեզ շատ են սպասողները, եկեք և միացեք մեզ, որովհետև մենք ունենք հազարավոր եղբայրներ, որ այսօր գաղթակայաններում են ու տուն պիտի վերադառնան: Դուք անպայման պիտի վերադառնաք, դա մեր պատերազմը չէ ի վերջո, Ադրբեջանի պատերազմը մեր պատերազմը չէ»:
Թուրքիայի կողմից Ադրբեջան փոխադրված ահաբեկիչ զինյալների խնդրի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։
20:05 15.01.2025
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 19:55-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:54 15.01.2025
Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 3-10-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Գյումրիում՝ հունվարի 3-ին և 4-ին ◾️Հրազդանում՝ հունվարի 5-ին և 8-ին, ◾️Վանաձորում՝ հունվարի 8-ին, ◾️Ալավերդիում՝ հունվարի 5-ին, 6-ին և 9-ին: ...
19:40 15.01.2025
Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ի՞նչ է պատահելՓարիզ 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց մեդալները, քանի որ դրանք սկսել են գունաթափվել, հայտնում է Bild-ը, փոխանցում է armsport.am-ը: Մեդալների շուրջ առաջին բողոքը սկսվեց ամռանը, երբ ամերիկացի սքեյթբորդիստ Նայջա Հյուսթոնը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ցույց էր տալիս իր մեդալը սարսափելի վիճակում՝ շնորհվելուց ընդամենը օրեր անց: «Օլիմպիական […] ...
19:29 15.01.2025
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվելՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու […] ...
19:23 15.01.2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան ՔվինՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գրառում է կատարել Կալիֆոռնիայի հրդեհների կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում […] ...