17:53 15.01.2018
Այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմեկնարկի Անգլիայի պրեմիեր լիգայի 23-րդ մրցափուլի «Մանչեստեր Յունայթեդ» – «Սթոք Սիթի» հանդիպումը: «Մանչեստեր Յունայթեդի» հայտացուցակում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագի համար այս խաղը կարող է լինել շատ կարևոր, եթե իհարկե նա դուրս գա խաղադաշտ: Դրա հավանականությունը մեծ է՝ հաշվի առնելով, որ նախորդ խաղում մանչեստերյան թիմի գլխավոր մարզիչը գոհ էր մնացել Մխիթարյանից, թեև փոխարինել էր նրան առաջին խաղակեսից հետո: Մխիթարյանի այս կամ այն ակումբ տեղափոխվելու մասին հրապարակումները ռեկորդային են դարձել, թե թվի, թե բազմազանության իմաստով:
Ամեն ինչ կախված է Մոուրինյոյի՞ց
Միջազգային մարզական մամուլում Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի թեման մնում է ամենաքննարկվողներից մեկը: Մխիթարյանի մասին գրում են անընդհատ, շատ ավելի, քան այն ժամանակ, երբ նա փայլում էր խաղադաշտում: Ինտրիգը նրա անվան շուրջ հիմա ավելին է, քան երբևէ: Ինչքան շատ է, սակայն, անդրադարձը Մխիթարյանին, այնքան քիչ է հստակությունը նրա տրանսֆերի հարցում: Հակառակը, այն տպավորությունն է, որ ամեն մի հրապարակումից հետո իրավիճակը Մխիթարյանի շուրջ ավելի է խճճվում և այդ գործում ամենակարևոր դերակատարը «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է: Մխիթարյանին տևական ժամանակ քննադատելուց և բազմաթիվ ածականներով բնորոշելուց հետո, Մոուրինյոն կարծես կրկին սկսեց վստահել նրան: Ավելին, վերջին խաղից հետո նույնիսկ ներողություն խնդրեց նրան փոխարինելու համար, ասելով որ Մխիթարյանը դինամիկա էր հաղորդում «Դերբիի» հետ խաղում: Եվ ահա պորտուգալացի մարզիչը հերթական անգամ անդրադառնում է Մխիթարյանի այլ ակումբ տեղափոխվել-չտեղափոխվելու հարցին, բայց շատ ավելի դրական տոնայնությամբ, քան վերջին մի քանի ամիսներին էր:
«Յուրաքանչյուր խաղացող իր արժեքն ունի: Կույր է նա, ով այլ կերպ է կարծում: Երբ տրանսֆերային շուկան բաց է, Հենրիխն էլ բաց է ցանկացած ակումբի համար, որը հետաքրքրվում է նրանով: Ամեն ինչ կախված է մեզանից: Մենք ենք, ի վերջո, որոշում կայացնելու՝ վաճառե՞նք նրան, թե ոչ: Եվ եթե պետք է վաճառենք, ապա միայն ճիշտ գնով: Մխիթարյանը խաղացել է Անգլիայի գավաթի խաղարկության վերջին հանդիպմանը և հավանաբար կխաղա նաև հաջորդ խաղում՝ «Սթոք Սիթիի» դեմ: Նա առայժմ մեր խաղացողն է և շատ լավ խաղացող է»,- ասել է Մոուրինյոն՝ պատասխանելով Մխիթարյանի տրանսֆերի մասին հարցին:
Ուշադրություն դարձրեք Մոուրինյոյի հատկապես վերջին խոսքերին: «Մխիթարյանը, ոչ թե լավ, այլ շատ լավ խաղացող է:» Նման կարծիքը կոնֆլիկտային պորտուգալացուց, բազմաթիվ քննադատություններից հետո անսպասելի էր: Մյուս կողմից սակայն հայտնի է, որ Մոուրինյոն հենց այնպես ոչինչ չի ասում և նրա ցանկացած խոսքից հետո նոր թափով, երբեմն էլ նոր ուղղությամբ են իրադարձությունները զարգանում:
Ովքե՞ր են Մխիթարյանի երկրպագուները
Մխիթարյանի երկրպագուները կիսվել են երկու բանակի: Առաջինում իսկական երկրպագուներն են, որոնց համար մեկ կամ մի քանի չստացված խաղերը կարծիք փոխելու,առավել ևս Մխիթարյանին վարկաբեկելու առիթ չեն տալիս: Մյուս բանակում ավելի շատ մանչեստերյան ակումբի երկրպագուներն են, ովքեր ոչ միայն Մխիթարյանին, այլև ցանկացած ֆուտբոլիստի կարող են հողին հավասարեցնել ընդամենը մեկ սայթաքումից հետո: Առաջին բանակը, որ Մոուրինյոյին «սև ամպ է» անվանել, ենթադրաբար շատ ավելի մեծ է: Նույնքան մեծ է շատերի ցանկությունը, որ Մխիթարյանը վերջապես հեռանա «Մանչեստեր Յունայթեդից» և սկսի շնչել և անել այն, ինչ իրականում կարող է: Երկրպագուների մի զգալի հատված պարզապես համոզված է, որ ցանկացած այլ ակումբում Մխիթարյանը փայլելու է: Այդպիսի համոզմունք ունեն նաև հայտնի ֆուտբոլային շատ փորձագետներ:
«Կարծում եմ, որ Սանչեսի վաճառքը «Մանչեստեր Յունայթեդին» և Մխիթարյանի ձեռք բերումը հրաշալի գործարք կլինի «Արսենալի» համար: Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդում» կորցրել է ինքնավստահությունը: Եթե «Արսենալում» նա խաղա այնպես ինչպես խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», ապա կկարողանանք ասել, որ «Արսենալը» ձեռք է բերել Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկին»,- ասել է լոնդոնյան «Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը, ով, ի դեպ, առաջին անգամ չէ, որ դրական է արտահայտվում Մխիթարյանի մասին և քննադատում Մոուրինյոյին:
Մխիթարյանը Սանչեսի դիմա՞ց, թե՞ …
Ի՞նչ է սպավում Մխիթարյանին դեռ հայտնի չէ: Վերջերս ավելի շատ խոսվում է Ալեքսիս Սանչեսին Մխիթարյանի հետ փոխանակելու մասին: Չիլիացու պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, դրան զուգահեռ նվազում է արժեքը տրանսֆերային շուկայում: Ըստ որոշ հրապարակումների, Մոուրինյոն կտա Մխիթարյանին Սանչեսի դիմաց, եթե «Արսենալը» հավելավճար կատարի: Ստացվում է՝ այսօրվա դրությամբ Մխիթարյանը թանկ է Սանչեսից: «Արսենալի» մարզչի՝ Արսեն Վենգերի խոսքերով Սանչեսի հարցը կլուծվի առաջիկա 48 ժամվա ընթացքում, սակայն դա չի նշանակում, որ Մխիթարյանի հարցն էլ կլուծվի նույնքան արագ և դա կախված կլինի Սանչեսի վաճառքից, առավել ևս այսօր տարածված այն տեղեկությունից հետո, որ Արսենալը պատրաստվում է 60 միլիոն եվրոյով գնել Օբամեյանգին:
Այս դեպքում Մխիթարյանի հարցը վերածվում է ավելի մեծ թնջուկի: Համենայնդեպս, եթե Մխիթարյանի վաճառքի հարցը մեկ-երկու ամիս առաջ կասկած չէր հարուցում, ապա հիմա չի բացառվում, որ Մխիթարյանը որքան էլ նրան շատ սիրող երկրպագուները չուզենան, մնա «Մանչեստեր Յունայթեդում»: Հիմա նույնիսկ այս հարցն է դարձել խաղադրույքի թեմա: Որոշ բուքմեյքերական ընկերություններ նաև գործակից են սահմանել: Ըստ այդմ, հավանականությունը, որ Մխիթարյանը չի գնա մանչեստերյան ակումբից ձմեռային տրանսֆերի շրջանում, հիմա ավելացել է և կազմում է 30 տոկոս:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...