18:35 22.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած ուղևորության ընթացքում այցելել է նաև սիրիացի փախստականներին, նրանց Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի տարբերանշաններով շապիկներ է նվիրել և գնդակ խաղացել, փոխանցում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ նա շփվել է այն դպրոցների աշակերտների հետ, որտեղ լիբանանցի երեխաները պարապմունքներ են անցկացնում Սիրիայից փախստական երեխաների հետ: Մերկելը անգլերենով երեխաներին ասել է, որ Գերմանիան ջանքեր է գործադրում Լիբանանում փախստականներին կրթություն տալու համար:
Ներկայումս Լիբանանում ապրում են 1 միլիոնից ավելի սիրիացի փոխստականներ, ինչը կազմում է երկրի բնակչության մոտավորապես երրորդ մասը: 2017-ին Գերմանիան Լիբանանին 370 մլն եվրոյի չափով օգնություն է տրամադրել սիրիացի փախստականների համար, հիշեցնում Է գործակալությունը:
Գերմանական Rheinische Post թերթի փոխանցմամբ՝ Մերկելը Լիբանան է ժամանել հինգշաբթի օրը, իսկ դրանից առաջ այցելել է Հորդանան: Գերմանիայի կանցլերը նախօրեին հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ՝ քննարկելով միգրացիայի խնդիրը:
Chancellor #Merkel talks with school children, teachers and parents at Ras Beirut school, together with Minister of Education and Higher Education Marwan Hamadeh. Germany supports the two-shift institution as biggest bilateral donor within the RACE program. pic.twitter.com/xhnxm8tlHQ
— GermanEmbassyBeirut (@GermanEmbBeirut) 22 июня 2018 г.
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...
09:15 11.04.2025
Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրըՎենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...
09:05 11.04.2025
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն ՄելիքբեկյանինՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...
09:00 11.04.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլելԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...
08:51 11.04.2025
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատվիրակությունների համար վիզաների տրամադրման պատասխանատվությունը դրել է Ֆրանսիայի վրաՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող միջոցառումներին մասնակցող պատվիրակությունների անդամների համար վիզաների տրամադրումը Ֆրանսիայի պատասխանատվությունն է՝ որպես ընդունող երկիր: Այս մասին հայտարարել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը՝ ՏԱՍՍ-ին մեկնաբանելով ռուս դիվանագետների համար վիզաների տրամադրման հետ կապված խնդիրները։ «Որպես ընդունող երկիր և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի համաձայնագրի համաձայն՝ Ֆրանսիան պատասխանատու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական միջոցառումների համար վիզաների տրամադրման համար», – ասվում […] ...
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...