«Ստեփանակերտում օգտագործվել է իսրայելական արտադրության Մ095 կասետային զինամթերք». The Guardian-ի հերթական անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC

«Ստեփանակերտում օգտագործվել է իսրայելական արտադրության Մ095 կասետային զինամթերք». The Guardian-ի հերթական անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը

19:44 08.10.2020

The Guardian պարբերականը հերթական անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին: Պարբերականը գրում է, որ լրատվամիջոցները և իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են, որ Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտի բնակելի հատվածներում օգտագործվել է իսրայելական արտադրության M095 կասետային զինամթերք, որը հարյուրավոր ռումբեր է ցրում:

Լրատվամիջոցը նշում է, որ ռումբերի մի մասը կարող է չպայթել, սակայն հակամարտությունների ավարտից հետո էլ դրանք վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար:

The Guardian-ի փոխանցմամբ՝ կասետային զինամթերքի օգտագործումը մինչև այժմ հիմնականում փաստագրվել է Ստեփանակերտում, որը ենթարկվել է ռմբակոծության Ադրբեջանի տարածքից։

Այն բանից հետո, երբ ռումբի նկարները հայտնվեցին ԶԼՄ-ներում և համացանցում, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտնեց, որ իր փորձագետները կարողացել են գտնել, թե Ստեփանակերտի որ հատվածներում են օգտագործվել այդ զենքերը:

«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած պարագայում արգելվում է միջազգային մարդասիրական օրենքով, ուստի, դրանց միջոցով քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումը հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն հետագա զոհերի և վիրավորների: Կասետային ռումբերի արձակումը բնակելի հատվածներում սարսափելի է և անընդունելի: Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, խաղաղ բնակիչները պետք է պաշտպանված լինեն, ոչ թե դիտավորյալ թիրախավորվեն և վտանգի ենթարկվեն»,- հայտարարել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների բաժնի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

Չնայած ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը «Կասետային զինամթերքի մասին» համաձայնագրի ստորագրող կողմ չեն հանդիսանում, քաղաքացիական բնակավայրերի չտարբերակված թիրախավորումը միջազգային մարդասիրական օրենքի խախտում է համարվում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

15:55 26.11.2024

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ՊՍԺ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին չի ընդունել լրագրողներից մեկի կարծիքը, թե վերջին ֆրանսիական ակումբի կազմն այժմ ամենաթույլն է` հաշվի առնելով Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալու փաստը: «Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս […] ...

Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը

15:49 26.11.2024

Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 27-ի գիշերը։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը։ «Մենք սպասում ենք Իսրայելի կաբինետի նիստի արդյունքներին։ Հույս ունենք, որ մենք կկարողանանք հասնել զինադադարի»,- ասել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը։ Ավելի վաղ Al Jadeed հեռուստաալիքը հայտնել էր, որ հրադադարի […] ...

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:45 26.11.2024

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները […] ...

BACK_TO_TOP