Գյումրեցի կանայք ու աղջիկները դիրքերում կռվող տղաների համար անձրևանոցներ ու տաք քնապարկեր են կարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Գյումրեցի կանայք ու աղջիկները դիրքերում կռվող տղաների համար անձրևանոցներ ու տաք քնապարկեր են կարում

21:26 08.10.2020

Առաջնագծում կռվող տղաների համար գյումրեցի կանայք անձրևանոցներ ու քնապարկեր են կարում։ Այսօր խիստ անհրաժեշտ իրերն են՝ անձրևից ու ցրտից պաշտպանվելու համար։ Կամավորների խմբեր են աշխատում, բոլոր ռեսուրսներն ու հումքը կենտրոնացրել են, արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն հասել է դիրքեր։

Հասմիկը մասնագիտությամբ մոդելավորող ու դիզայներ է, այժմ դուստրերի հետ միայն զինվորների համար անձրևանոցներ է կարում։ Տան սենյակները վերածվել են փոքրիկ արտադրամասերի։

«Պարզվեց, որ մեր տունը փոքրիկ չէ, այստեղ մենք մի մեծ ֆաբրիկայի աշխատանք ենք կատարում։ Ես գաղափար չունեի, թե ինչպես են կարում զինվորական անձրևանոցները։ Աղջիկներս գտան ու ցույց տվեցին նկարները, թե ինչպես ու ինչ չափսերի է պետք կարել։ Արագի մեջ ստեղծեցինք մի մոդել, ու սկսեցինք էդ մոդելը բազմացնել»,- պատմում է Հասմիկ Գրիգորյանը։

«Շուտով կսկսվեն անձրևները, մենք առաջին հերթին մտածում էինք, թե ինչ անենք մեր զինվորների համար։ Եղբայրս քառօրյա պատերազմի մասնակից է, նա ասաց, որ հիմա դիրքերում գտնվողներին ամենաշատը անձրևանոցներ են պետք, որ չթրջվեն ու կարողանան կռվել, այդպես սկսեցինք մեր գործը»,- նշում է տիկին Հասմիկի աղջիկը՝ Լիլիթը։

Գրիգորյանների ընտանիքի նախաձեռնությանը մի քանի ժամում միացան գյումրեցի շատ կանայք: Աշխատանքը մասերի են բաժանել, ինչպես կարի արտադրամասերում է։

Անհրաժեշտ հումքի ՝ ջրակայուն կտորներ ու այլ պարագաներ ձեռք բերելու գործում կանանց աջակցում են մեր համաքաղաքացիները, ինչպես նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցները:

«Մարդիկ կան, որ իմացել են, որ հումքի խնդիր ունենք, իրենց տնից բերել են մեզ, 1 մետր, 5 մետր, բամբակյա կտորն են բերում, որ քնապարկի մեջ դնենք։ Էն մարդիկ, որոնք իրոք ուզում են օգնել, օգնում են»,- ասում է Լիլիթը։

Սկզբում միայն տանն էին աշխատում, երբ կամավոր կանանց ու աղջիկների թիվը գնալով ավելացավ, արդեն երեք տարբեր արտադրամասեր ձևավորվեցին: Ռազմաճակատում կռվող տղաներից, կամավորականներից ամեն մեկը հերոս է, նրանց ընտանիքների զավակը, հարազատն ու  ընկերը։ Ասում են ՝ այն, ինչ հիմա անում ենք, նվազագույնն է սահմանին կանգնած զինվորի համար։

Զինվորի համար տաք քնապարկերը կարում են բնական բրդի հումքով, այս հարցում օգնում է Ամասիայի բրդի գործարանը: Քնապարկերը կարող են ծառայել նաև որպես տաք ծածկոցներ: Իսկ եթե դիրքերում զինվորը  քնի ժամանակ էլ ունենա, գլուխը քարին դնելու փոխարեն բարձ  էլ կհասնի։

«Էս բարձերը կարելը իմ մտահղացումն է։ Զինվորներ ջան, որ գլուխներդ գոնե մի պահ դնեք ու կարողանաք տաք քնեք։ Սրա մեջ շատ մեծ ուժ կա, զինվորներ ջան, դուք հետո կզգաք էդ ջերմությունը»,- ասում է Հասմիկ Գրիգորյանը։ Աշխատանքը գիշեր ու ցերեկ հերթափոխով են  կատարում, կշարունակեն աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը զգացվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

BACK_TO_TOP