«Մենք կռվում ենք մեր հայրենիքն ու մեր գոյությունը պաշտպանելու համար՝ հաղթելու ենք»․ վիրտուոզ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

«Մենք կռվում ենք մեր հայրենիքն ու մեր գոյությունը պաշտպանելու համար՝ հաղթելու ենք»․ վիրտուոզ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյան

21:34 07.10.2020

ՀՀ վաստակավոր արտիստ,ճանաչված  վիրտուոզ  ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ինստրագրամյան իր  էջում գրառում է կատարել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում շարունակվող պատերազմի մասին ․

«Սիրելի ընկերներ, սովորաբար ես խոսում եմ իմ երաժշտության լեզվով, բայց վերջին ողբերգական դեպքերն ինձ ստիպում են խոսել ոչ որպես երաժիշտ, այլև որպես հայ: Սեպտեմբերի 27-ից իմ երկիրը պարտադրված պատերազմում է հայտնվել, որն Ադրբեջանն է սկսել՝  դաշնակից Թուրքիայի օգնությամբ: Թուրքիան բացահայտ կերպով Ադրբեջանին տրամադրել է ռազմական միջոցներ, սիրիացի վարձկաններ և միջազգային ահաբեկիչներ: Մինչև այսօր նրանք հրետակոծում են քաղաքներ ու գյուղեր, և թիրախավորում են Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակիչներին:  Կարևոր է հասկանալ, որ հայերը դիմակայում են մի պատերազմի, որը հրահրվել է 2 դիկտատորական՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից: Մենք պայքարում և կռվում ենք միջազգային ահաբեկինչերի դեմ, կռվում ենք տարածաշրջանի կայունության և մեր հայրենիքն ու մեր գոյությունը պաշտպանելու համար: Կարծես Թուրքիան  մտադիր է շարունակել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը:  Շատ կարևոր է խոսել այս պատերազմի մասին, որքան կարող ենք շատ: Ազերի և թուրքական կառավարությունները լայնորեն տարածում են կեղծ լուրեր և պրոպագանդա՝ աշխարհին շեղելու, այն իրականությունից, ինչ կատարվում է Արցախում և Հայաստանում:  Հավասարապես կարևոր և նշանակալի է այն օգնությունը, որը մենք կարող ենք ապահովել արտասահմանից: Նվիրատվությունների միջոցով մենք կարող ենք աջակցել Արցախի այն ընտանիքներին, որոնք տեղափոխվել են ու կորցրել իրենց տները, երեխաներին, որոնք կորցրել են իրենց ընտանիքի անդամներին, զինվորներին, որոնք կարիք ունեն աջակցության, բժշկական խնամքի, սնունդի, հագուստի, և այլն։  Հայաստանը ձեր կարիքն ունի այս կարևոր պահին:
Չկա ավելի ուժեղ մոտիվացիա, քան սեփական ազգի գոյությունը պաշտպանելը և հայրենիքի համար կռվելը: Մենք հաղթելու ենք»,-  գրել է  վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP