Կարծում եմ՝ նախարարը սխալ քայլ չի անում. ԵԿՄ փոխնախագահը՝ «Պատանի երկրապահ» ակումբները փակելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Կարծում եմ՝ նախարարը սխալ քայլ չի անում. ԵԿՄ փոխնախագահը՝ «Պատանի երկրապահ» ակումբները փակելու մասին

16:04 22.06.2018

Ես կողմ եմ, որ «Պատանի երկրապահ» ակումբները մնան, սակայն կարծում եմ՝ նախարարը սխալ քայլ չի անում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Երկրապահ կամավորական միության վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Նշենք, որ կրթության և գիտության նախարարությունը պատրասվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները:

«Նախարարը վերջին ժամանակներս ճիշտ գործողություններ է իրականացրել: Եթե ինքը գնում է այդ քայլին, ուրեմն դրա բացը փակելու, մնացած բոլոր խնդիրները կարգավորելու հարցերն ուսումնասիրել է: Վերջին հաշվով դա կրթության և գիտության նախարարության գործառույթն է»,- ասել է Հայրապետյանը:

SHANTNEWS.am-ը Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարության որոշումը միությունում սխալ չեն համարում, ինչին ի պատասխան՝ ԵԿՄ վարչության փոխնախագահը նշեց.

«Սխալ է, թե սխալ չէ, սա պետք է հարցնենք նրան, ով կայացրել է այդ որոշումը, բայց ես պետք է հարգեմ և ընդունեմ այդ գերատեսչության ղեկավարի որոշումը, պետք է հարգենք, առավել ևս՝ նոր ժամանակներ ենք ապրում, նոր ղեկավարություն, նոր վարչապետ, նոր նախարար՝ բանիմաց, գիտակ, որ ճիշտ քայլեր է անում»:

ԵԿՄ վարչության փոխնախագահը վստահ է, որ նախարարությունը կլրացնի այն բացը, որ կառաջանա «Պատանի երկրապահ» ակումբների փակումից հետո:

Նշենք, որ 2014 թվականից «ՀՀ բյուջեի մասին» ամեն տարի ընդունվող օրենքներով պատանի երկրապահների ուսուցման համար պարբերաբար գումար է հատկացվել: Միության պաշտոնական կայքում նշված է, որ, օրինակ, 2014-ին պետբյուջեից 60 մլն դրամ է հատկացվել ակումբներում պատանիների ուսուցումն իրականացնելու համար:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

10:23 06.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:   ...

Հրդեհ Հերմոն գյուղում

10:00 06.10.2024

Հրդեհ Հերմոն գյուղում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե […] ...

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

22:11 05.10.2024

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կողմնակիցները շարունակում են ստորագրահավաքը: Արդյո՞ք այն կնշմարի Հայաստանի զարգացման նոր ուղին: Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, թե՞ սա փակ դռները թակելու անիմաստ փորձ է: Ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել […] ...

Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն Լիբանանի

22:06 05.10.2024

Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն Լիբանանի

Ֆրանսիան մտադիր է մինչև ամսվա վերջ կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համերաշխություն հայտնեցինք Լիբանանին, միաձայն կոչ արեցինք անհապաղ և կայուն հրադադարի մասին և հայտարարեցինք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու մեր հանձնառության մասին: Մենք ցանկանում ենք խաղաղություն և անվտանգություն […] ...

Վաղաժամ քաղցկեղի աճը  աշխարհում մտահոգիչ է. գիտնականններ

22:03 05.10.2024

Վաղաժամ քաղցկեղի աճը աշխարհում մտահոգիչ է. գիտնականններ

Վերջին 10 տարիների ընթացքում 25-49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում և Արգենտինայում, գրում է BBC-ն: Հետաքննության վաղ բացահայտումները, որոնք միջազգային թիմը ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին Ժնևում Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) կոնգրեսում, մտահոգիչ են։ Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) և Առողջապահության […] ...

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

21:53 05.10.2024

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Էստոնական փ. 21, 25 շենքեր, Շինարարների փ. 13, 15, 15/1 շենքեր, Բաբաջանյան փ. 27, 29, 31 շենքեր, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 44/3, 44/4, 44/4ա շենքեր […] ...

BACK_TO_TOP