20:38 28.09.2020
Այսօր ողջ օրվա ընթացքում Շիրակի մարզի բնակիչները որպես աջակցություն Արցախին ու սահմանին կռվող տղաներին Հայորդաց տուն էին բերում առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ։Նախաձեռնությունը կրում է «Ես Արցախն եմ․Շիրակ» խորագիրը։
«Նախաձեռնությունը կրում է «Ես Արցախն եմ․Շիրակ» անունը,որովհետև էս պահին մեզանից յուրաքանչյուրը Արցախ է և կապ չունի Հայաստանի որ մարզում ենք մենք ապրում,յուրաքանչյուրս էսօր մեր հայրենիքի պաշտպանության զինվորն ենք ՝ ռազմաճակատում,թե թիկունքում»,-ասում է Գյումրիի Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը։
Քաղաքացիները բերում էին հիմնականում չոր սնունդ,պահածոներ,ալյուր,հագուստ, գուլպաներ ու հիգիենայի պարագաներ։Գյումրիում գործող արտադրական ընկերությունները ևս ցուցաբերում են իրենց աջակցությունը։
«Քաղցրավենիք ենք բերել,մանկական հագուստ,կրուպեղեն և առաջին անհրաժեշտության բաները»,-ներկայացնում էին նախաձեռնությանը միացած մարդիկ ։«Ընտանիքիս հետ ինչ որ անհրաժեշտ է զինվորներին դա ենք բերել՝ ծխախոտ,թեյ ,մսեղեն ՝ պահածոյի տեսքով։Ծառայող զինվոր ունենք ,թե ոչ նշանակություն չունի,մեր եղբայրներն են,մեր հարազատներն են,ոչ մի տարբերություն չկա»,-նշեց գյումրեցի տղամարդը։Օգնությունցուցաբերողների թվում էին նաև Վաշինգտոնից ու Գերմանիայից Գյումրիում գտնվող մեր հայրենակիցները,որոնք պատրաստ էին հոգալ հավաքված սնունդն ու պարագաները Արցախ ուղարկելու տրանսպորտային ծախսերը։«Սեպտեմբերի սկզբին եկա Գյումրի Վաշինգտոնից ,հիմա պատերազմի մեջ է իմ երկիրը ես պետք է ինչով կարող եմ օգնեմ իմ ժողովրդին ու Արցախին։Ունենք մոտավոր պատկերացում ,թե մեր զինվորները ինչի կարիք ունեն,խորհրդակցում ենք պատկան մարմինների հետ։Էս պահին կա տեքստիլ արտադրատեսակների պահանջարկ,ներքնահագուստի, գուլպաների ,ծխախոտի ,վառելիքի կարիք։Իմ հայ ընկերները Վաշինգտոնից կապվել են մեզ հետ ու իրենց աջակցությունը հայտնել,կազմակերպվել է հանգանակություն,որի հասույթը կտրամադրվի Արցախին»,- իր նախաձեռնության մասին պատմեց ԱՄՆ-ում ապրող գյումրեցի Արման Գոմցյանը։Հավաքված սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները, որոնք նախատեսված են արցախցիների համար տեղավորում են արկղերում, դրանց մեջ կան նաև դեղորայք ու ներարկիչներ։ Առաջին անհրաժեշտության պարագաների ցուցակը հրապարակվել էր պատկան կառույցների պաշտոնական կայքերում։
«Պարտադիր նայում ենք ժամկետները ,հավաքագրումից հետո հատկապես դեղորայքը ,որի անհրաժեշտությունը այս պահին շատ կա,պետք է համակարգող կազմակերպությունների հետ չճտվի,ուղարկվի իրենց և իրենք կազմակերպեն մնացած հարցերը »,- նշեց Աստղիկ Եդիգարյանը։Նախաձեռնությանը միացած քաղաքացիների մեջ կային նաև այս պահին սահմանին գտնվող ժամկետային զինծառայողների ու սպաների հարազատներ ու ընկերներ։Նրանցից մեկն էլ SHANTNEWS.am-ին հուզված պատմեց , որ երեկ սահմանին մ զոհված սպա Գեորգի Լյովայի Մինասյանի հարազատն է։ Գևորգը Հառիճ գյւողից էր ,20 տարի ծառայում էր Ազգային բանակում։
18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով18:20 24.11.2024
«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...
18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներՆոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...
17:40 24.11.2024
Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասինԻրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...
17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտելԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...
17:00 24.11.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքներըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...
16:40 24.11.2024
Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակիցԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...