Գարնանը թունաքիմիկատների թանկացում է սպասվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Գարնանը թունաքիմիկատների թանկացում է սպասվում

18:06 13.01.2018

Հայաստանում գարնանը թունաքիմիկատների գնի կտրուկ աճ է սպասվում: Այս մասին տեղեկությունը ShantNews-ի հետ զրույցում հաստատեցին ագրոքիմիկատներ ու պարարտանյութեր ներմուծող երկու ընկերությունների՝ «Հրաշք այգի» և «Արտագրո» ՍՊԸ-ի ներկայացուցիչները:

Բանն այն է, որ Հայաստան ներկրվող բուսական քիմիկատների հիմնական մասը բերվում է Չինաստանից, որտեղ քիմիական նյութերի արտադրությունը մեծ մասշտաբների է հասնում, սա էլ իր հերթին հանգեցնում է այդ երկրում օդի չափազանց աղտոտման:

Բնապահպանական ռիսկերից խուսափելու նպատակով Չինաստանի իշխանությունները նախորդ տարեվերջին խստացումներ են մտցրել թունաքիմիկատների արտադրության ոլորտում: Արդյունքում՝ շատ ընկերություններ փակվել են, իսկ դրանց մյուս մասը վերազինման ու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում հայտարարել է արտադրանքի մոտ 20 տոկոսանոց թանկացման մասին:

Թունաքիմիկատներ ու պարարտանյութեր ներկրող երկու ընկերություններից էլ հայտնեցին, որ գնաճն անակնկալ է եղել նաև ներկրող ընկերությունների համար, սակայն, արտադրանքն արդեն պատվիրված է:

«Մեզ համար էլ էր սա անսպասելի, քանի որ նախորդ տարիներին թանկացումներ չէին գրանցվել: Երբ տեղեկանալուց հետո ուսումնասիրեցինք համաշխարհային շուկան, հասկացանք, որ գնային տատանումները միայն մեզ մոտ չեն գրանցվելու, գնային փոփոխություններ կլինեն Չինաստանի հետ այս ոլորտում առևտրային հարաբերություններ ունեցող բոլոր երկրներում»,- ասաց «Արտագրո» ընկերության տնօրեն Արթուր Կտրակյանը:

Հարցին, թե ինչ չափանիշներով է որոշվում ներկրվող ապրանքի գնային սանդղակն ու 20 տոկոս գնաճի դեպքում որքանով կարող է բարձրանալ թունաքիմիկատների գինը Հայաստանում, Կտրակյանն ասաց, որ գնային քաղաքականությունը հիմնականում կախված է արտադրանքի տեսակից ու ինքնարժեքից:

«Սահմանված գների կտրուկ բարձրացումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ոչ միայն գյուղատնտեսների գնողունակության, այլև ներկրող ընկերության կողմից արտադրանքի սպառման վրա, այս դեպքում մեր երկրի շուկայական չափանիշներին հարմարվելու խնդիր է առաջանում: Իսկ սանդղակը սահմանվում է ինքնարժեքից մոտ 15-20 տոկոս շահութային եկամտով: Ըստ այդմ, կարծում եմ, որ այս գարնանը թունաքիմիկատները հնարավոր կլինի ձեռք բերել նախկինից մոտ 20 տոկոս ավելի բարձր գնով»,- ասաց մասնագետը:

Ի տարբերություն չինական արտադրանքի՝ եվրոպական ընկերություններից ներկրվող թունաքիմիկատների շուկայում թանկացման միտում չի նկատվում:

Այս մասին ShantNews-ին հայտնեցին եվրոպական Linitek ընկերության հետ համագործակցող «Բույսերի աշխարհ» ագրո և թունաքիմիկատների խանութների ցանցից:

Թանկացումներից, սակայն, չեն խուսափի արտերկրից ներմուծվող պարարտանյութերի որոշ տեսակներ: Սա պայմանավորված է նրանով, որ դրանք որոշ չափով պարունակում են գնային փոփոխության ենթարկված այդ նույն քիմիկատներից: Նշենք, որ թանկացումներ կան նաև Ռուսաստանից ներկրվող պարարտանյութերի շուկայում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:55 29.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...

Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումը

20:45 29.04.2025

Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...

Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը

20:35 29.04.2025

Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը

Հայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: ...

Լավրով. Գազայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը առանձնակի մտահոգություն է առաջացնում

20:30 29.04.2025

Լավրով. Գազայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը առանձնակի մտահոգություն է առաջացնում

Հատկապես մտահոգիչ է Գազայի շուրջ և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում վատթարացող իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հատկապես մտահոգիչ են իրավիճակի վատթարացումը պաղեստինյան տարածքներում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքի շատ մասերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Բրազիլիայում BRICS-ի արտաքին քաղաքականության գործակալությունների ղեկավարների հանդիպումից հետո: Նրա […] ...

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

20:20 29.04.2025

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն՝ որոշելու Ջամու և Քաշմիրում ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակը, նպատակը և ժամանակը, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին անվտանգության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ «Զինված ուժերը օպերատիվ ազատություն ունեն Հնդկաստանի պատասխան գործողությունների մեթոդի, նպատակների և ժամկետների ընտրության հարցում: Մեր ազգային վճռականությունը ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելն է»,-կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում PTI լրատվական […] ...

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

BACK_TO_TOP