18:33 21.06.2018
ԱԱԾ ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 20-ին, խուզարկություն են իրականացրել ԵԿՄ կենտրոնական գրասենյակում: Այսօր այդ մասին խոսել են ԵԿՄ փոխնախագահներ Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը:
«Այդ պահին մենք այստեղ ենք եղել, իրենք շատ բարեկիրթ ձևով ներկայացել են, իրենց գործողությունները իրականացրել են և գնացել», – հունիսի 21-ին լրագրողներին ասաց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը՝ նշելով, որ որևէ այլ տեղեկություն չունի, իրավունք էլ չունի այլ մանրամասներ ասելու:
Համլետ Հայրապետյանն էլ խորհուրդ տվեց գրասենյակում արված բացահայտումների վերաբերյալ հարցն ուղղել ԱԱԾ-ին՝ հայտարարելով, որ պարտադիր չէ, որ ինչ-որ բան հայտնաբերվի, կարող է պարզապես ստուգել են:
«ԵԿՄ-ի այն ազատամարտիկները, որ այստեղ են, ներակայացնում են նրանց, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով պատմական հողեր ազատագրեցին: Այդ տղաները թաքցնելու և մի հատ պեչենի ուտելու բնավորություն և հոգեբանություն չունեն, հավատացե´ք ինձ»,- ասաց Համլետ Հայրապետյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք ԵԿՄ-ում թաքցնելու բան ունեն:
Համլետ Հայրապետյանը հարցազրույցի ժամանակ նշեց, որ ինքը պարտավոր չէ տեղյակ լինել ԵԿՄ տնտեսական հարցերից, ու որևէ տեղեկություն չունի գրասենյակում հայտնաբերված պահածոների մասին:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...
12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...