18:35 23.09.2020
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության 30 կմ ճանապարհից 8 կմ-ն է հիմնանորոգվում։ Շինարարության սկզբնական փուլում, արտաքին շերտը քանդելու ընթացքում, ի հայտ եկան այն թերությունները, որոնք տարիներով պատճառ են եղել ճանապարհի քայքայման, իսկ հիմնային նորոգումներ երբևէ չեն արվել։ Պարզվում է ճանապարհը գրունտային ամուր հիմք չի ունեցել, խճային լիցքով հարթեցումը այս դեպքում անարդյունք կլիներ՝ գրունտային նստվածքներն ավելի խորքային էին։
Աշխատանքային դադարի պատճառները շինարարը ներկայացրել էր պատվիրատուին ու նախագծողին: Պատվիրատուն՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ճանապարհի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու, նախագիծը վերանայելու հանձնարարություն էր տվել նախագծողին: Ըստ նախարարության պատասխանատուի, նախագծողը պնդել է, որ իր ներկայացրած նախագիծը անթերի է, միայն թե շինարարի հայտնաբերած գրունտային խնդիրները կարգավորելու համար քարային լիցքերի ծավալներն է պետք կրկնապատկել։ Ընդամենը սա է եղել նախագծային փոփոխությունը։
«Շինարարը պնդում է, որ տվյալ կոնստրուկցիան, որը նախատեսված է, թույլ է նման ճանապարհի համար, իսկ նախագծողը պնդում է հակառակը, հիմա նախարարությանը այլ տարբերակ չի մնում, մենք պիտի նախագծողի տարբերակը ընտրեինք, որ շինարարը կարողանար աշխատանքները շարունակել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական՝ Գոռ Ավետիսյանը:
Նախագծում կատարված թեթև փոփոխություններով հիմա շինարարը շարունակում է նորոգումները։ Նստվածքային հիմքերը լցնում է քարերով, խճով, ինչը նոր ու ամուր հիմքի կառուցելու գործին օգնում է։ Իսկ թե ինչ խորությամբ են փորվելու 8 կմ ճանապարհի նստվածքային հիմքերը, կախված է տվյալ հատվածների վնասվածության աստիճանից՝ մինչև 2 մետր խորության խրամուղիների անհրաժեշտություն կա։
Ճանապարհի գրունտային հատվածներում հիմնային լիցքերի աշխատանքներն արդեն ավարտվում են, որից հետո խճապատում են անելու, նոր միայն հերթը կհասնի ասֆալտին, որը երկշերտ է լինելու։ Շինարարի համար հիմնային աշխատանքներն են ժամանակատար, դրանք որակով ու ճիշտ կատարելու պարագայում հետագա սպասարկումը կրկնակի աշխատանքներ չի ստեղծի հանրապետական նշանակության ճանապարհի վրա։
Այս ճանապարհի նորոգման որակի ու երկարակեցության երաշխիքային պահանջներն ավելի խիստ են, քանի որ այն համարվում է այլընտրանքային ճանապարհ Երևան-Գյումրի միջպետականին, բեռնատարների հիմնական երթևեկությունն այս ճանապարհով է: Աշխատանքներին զուգահեռ բեռնատարների երթևեկությունը շարունակվում է։ Շինարարը երթևեկությունը շրջանցիկ կազմակերպելու առաջարկ է ներկայացրել ճանապարհային ոստիկանությանը։
Երթևեկությունը տվյալ հատվածում դադարեցնելու դեպքում շինարարը վստահեցնում է՝ ասֆալտապատման տեմպերը կարագանան, ընդամենը 15 օրում ասֆալտապատումը հնարավոր կլինի ավարտել։
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...