Շենգենյան վիզա ստանալն ավելի թանկ կարժենա. ի՞նչ վիզային բարեփոխումներ է սկսել ԵՄ-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+8.09 oC

Շենգենյան վիզա ստանալն ավելի թանկ կարժենա. ի՞նչ վիզային բարեփոխումներ է սկսել ԵՄ-ն

16:52 21.06.2018

Եվրոպական խորհուրդը հավանություն է տվել Շենգենյան վիզայի տրամադրման նոր կանոնների քննարկման գործընթացին: Շենգենյան վիզային կանոնագիրքը բարեփոխումներից հետո պետք է եվրոպացիներին թույլ տա ավելի լավ վերահսկել սահմանները՝ ներգաղթյալների հոսքին դիմակայելու համար, ինչպես նաև պարզեցված ընթացակարգեր ապահովել օրինապահ քաղաքացիների համար:

Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, թե ինչ փոփոխություններ են սպասվում եվրոպական վիզային օրենսդրությունում:

Նախ՝ վիզա ստանալու համար ներկայացված և Շենգենի տվյալների բազայում հայտնված բոլոր փաստաթղթերը ավտոմատ կերպով պետք է համեմատվեն քրեական ոստիկանության, հակաահաբեկչական և միգրացիոն ծառայությունների տվյալների բազայի հետ: Եվրոպական միության ուժային կառույցները և սահմանապահ ծառայությունները կկարողանան  պարզեցված կարգով մուտք գործել վիզային տվյալների բազա՝ իրենց հետաքննությունները վարելու նպատակով:

Օրինապահ քաղաքացիներն արտոնություններ կստանան: Վիզայի համար փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել Շենգենյան գոտի մեկնելուց առավելագույնը 6 ամիս և առնվազն 15 օր առաջ: Իսկ վիզային «մաքուր պատմություն» ունեցող անձինք կարող են վիզա ստանալ մի քանի տարով: Օրինապահ ճանապարհորդների համար բազմակի մուտքի իրավունքի ժամկետը կավելանա: Օրինակ՝ եթե Շենգենյան գոտի առաջին մուտքի համար վիզա է տրամադրվել կես տարով, հաջորդ անգամ այն կտրամադրվի մեկ տարով և այլն:

Շենգենյան վիզայի մեկնարկային գինը 60 եվրոյից կդառնա 80 եվրո, իսկ հատուկ մեխանիզմը թույլ կտա վիզայի գները վերանայել յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

ԵՄ-ն նաև կարող է պատժել այն երկրներին, ովքեր հետ չեն ընդունի իրենց արտաքսված քաղաքացիներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

23:52 09.04.2025

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...

Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր

23:49 09.04.2025

Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր

Ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...

Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրեր

23:44 09.04.2025

Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրեր

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...

BACK_TO_TOP