9 տնակ մեկ տանիքի տակ, 9-ն էլ քայքայված․Գյումրիի տնակային 224 տարածքում հուլիսի հեղեղի հետևանքները վերացված չեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

9 տնակ մեկ տանիքի տակ, 9-ն էլ քայքայված․Գյումրիի տնակային 224 տարածքում հուլիսի հեղեղի հետևանքները վերացված չեն

20:50 22.09.2020

Գյումրիի Սավոյան 224 տարածքի այս տնակները նախկին շինարարական տեխնիկումի հանրակացարանին են պատկանել։ Հետո նույն տարածքը իրար կից միհարկանի տնակներով դարձել է բնակության վայր  ընտանիքների համար։ Պատերն ազբոշիֆրերից են, ինչպես տանիքը, որի դիմացկունությունը 32 տարում տեղումների հետևանքով սպառվել է ։ Պատերից ու տանիքից առատ տեղումների ժամանակ ջրերի հոսքի դեմ անզոր են պայքարել։

Ազբոշիֆրերից հավաքած պատերը խոնավությունից այնքան են  առանձնացել, որ ճեղքերից  տեսախցիկն անգամ ֆիսքում է դրսի տեսարանը։Հուլիսի ուժեղ կարկուտն ու անձրևն էլ քայքայված տանիքից ու պատերից կարելի է ասել բան չեն թողել։

Հեղեղից հետո ինչպես տուժած շատ տների ու տնակների բնակիչներ իրենք էլ են դիմել քաղաքապետարան։ Վնասի փոխահատուցում  թե տանիքի նորոգում՝այստեղ ապրող ընտանիքները երկու տարբերակից որն էլ լիներ, դեմ չեն ։ Քաղաքապետարանին տեղյակ են պահել, հետո բոլորով դիմում են գրել՝խնդրանքով , տանիքը նորոգելու։ Ու դեռ սպասում եմ։ Քանի աշնան անձրևները չեն սկսվել, տանիքի նորոգման հարցը լուծել են ուզում։

Քաղաքապետարանի  անշարժ գույքի բաժինը  Սավոյանի 224 տարածքի 9 տնակների բնակիչներից դիմում ստացել է, հեղեղից  տուժած տնակների ու տների ամբողջական ցուցակում ներառված է։ Բաժնի մասնագետը հաստատում բնակիչների ասածը, որ ցուցակը տրամադրվել է Հայկական Կարմիր խաչին։

« Մենք դիմումները ներկայացրել ենք Կարմիր խաչին, այս պահին քաղաքապետարանի հնարավորությունը ավտոկայան թաղամասի տնակային մանկապարտեզի, որը ևս տուժել է հուլիսի հեղեղից, օգտագործած ազբոշիֆրերն ենք տրամադրելու, դրանք նորմալ վիճակում են գտնվում։ Մոտ օրերս շիֆրերը կտանենք բնակիչներին, որպեսզի կարողանան թարմացնել տանիքը»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման գլխավոր մասնագետ Մկրտիչ Դավթյանը։

Ժամանակավոր լուծումը ժամանակավոր 9 կացարանների համար է։Կոմունալ նվազագույն պայմաններից զուրկ տնակների բնակիչներին աջակցության , փոխհատուցման այլ տարբերակներ քաղաքապետարանը  չունի։ Բայց Կարմիր խաչի 600 ընտանիքների աջակցության ծրագրում  Սավոյան 224 տնակային ավանը  կա ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP