18:30 19.09.2020
Իլլի`սա է եղել գյուղի նախկին անունը, իսկ Հողմիկ վերանվանվել է 1987 թվականին։ Գյուղի հնագույն բնակավայր լինելու մասին վկայությունները շատ են։ Հնագիտական պեղումների ընթացքում մասնագետները բացահայտել են , որ գյուղի հարավարևմտյան հատվածում մինչև այսօր պահպանվում է հեթանոսական համալիր։ Հեթանոսական բնակավայրում հնագիտական ուսումնասիրությունները դեռ 1987-ից են սկսել։ Սա միակ վկայությունը չէ, որը խոսում է հին ու պատմական գյուղ լինելու մասին։ Գյուղի հիմնադիրների սերունդներն հիմա էլ ապրում են Հողմիկում,պատմում են, թե ինչպես են պապերը Արևմտյան Հայաստանից գաղթել ու իրենց հետ բերել սուրբ մասունք «Պապ ավետարանը»։ Այն պահպանվում է գյուղի փոքր մատուռում։
Սուրբ գրքի մասին շատ լեգենդներ են հյուսվել, ասում են՝ ովքեր փորձել են գողանալ « Պապ ավետարանը », դժբախտությունների են բախվել։ Հիմա էլ գյուղի ժողովուրդը հավատում է գրքի բուժիչ զորությանն ու ուժին։
Հողմիկցիների միակ եղեկեցին՝ Սուրբ Աստվածածինը մինչ հիմա կիսավեր էր։ Մեկ տարի առաջ արմատներով հողմիկցի, ռուսաստանաբնակ Պողոսյանների ընատանիքը նախաձեռնեց վերակառուցել այն ։
Եկեղեցու վերակառուցման ընթացքում ևս բաց երկնքի տակ մարդիկ արարողություններ են կատարել։ Խոնարհված վիճակում էլ հաճախ պատարագներ են եղել։ Սուրբ Աստվածածնի կառուցման հստակ տարեթիվ չի նշվում, այն որ 1800-ականներին կառույց է, վկայում են բակում եղած գերեզմանաքարերը, իսկ թե ովքեր են հուղարկավորված, այդ մասին Սարապատ խոշորացված համայնքի քահանային ստույգ տեղեկություններ հայտնի չեն։
Օծված Սուրբ Աստվածածնում արդեն կիրակնօրյա պատարագներ կլինեն , եկեղեցական տոնացույցի բոլոր օրերին։ Մկրտության ու սուրբ պսակի արարողությունների ես պատրաստվում , մարդիկ հերթագրվել են , անգամ ՌԴ -ից են գալու պսակադրության համար։ Հողմիկի եկեղեցին հարևան գյուղերից ու այլ բնակավայրերից եկողների համար կդառնա ուխտավայր։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...