15:59 18.09.2020
Ախուրյան գետի ձախ ափը, որտեղից տեսանելի են Անի պատմական մայրաքաղաքի ավերակները, զբոսաշրջային պոտենցիալ է, որը Շիրակի մարզում չի օգտագործվում: Զբոսաշրջիկների մեծ խմբեր այս տարածք չեն կարող այցելել, քանի որ այն սահմանային գոտում է և հատուկ անցագրային ռեժիմ է գործում:
Անին Շիրակի մարզից ամենալավը երևում է Խարկով գյուղից: Խարկով մուտքի անցագրային ռեժիմը թեթևացնելու հարցն ամիսներ առաջ քննարկվեց: Դեռ գործնական քայլեր չկան, բայց սահմանային գոտում զբոսաշրջային երթուղի ունենալու առաջարկներ կան, համաձայն որոնց` երթուղին անցելու է հայ-թուրքական սահմանին գտնվող մեկ այլ լքված գյուղի տարածքով, որի մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի:
Աբդուլռահման կոչվող գյուղի մասին շատ բան հայտնի չէ: Գյուղի բնակիչներից ոչ մեկը վերաբնակեցումից հետո Շիրակի մարզում չի մնացել: Տներ, անասնագոմեր, վարչական շինություններ, ամեն ինչ թողել են հայ-թուրքական սահմանին ու տեղափոխել այլ մարզ: Լքված գյուղի մասին ստույգ ու ականատեսի տեղեկություններ միայն Խարկովի միակ բնակիչն ունի՝ Վահանդուխտ տատը: Տարիներ առաջ Խարկովն ու Աբդուլռահման հարևան գյուղեր են եղել: Սահմանային ռեժիմի խստացումներից հետո խարկովցիները Բագրավան են տեղափոխվել, աբդուլռահմանցիները՝ Արմավիրի մարզ:
Երկու գյուղերն էլ ժամանակին բերքառատ են համարվել ու հատկապես մեղվապահության համար են նպաստավոր պայմաններ ունեցել: Ախուրյան գետի քարափներին եզակի բույսեր կան, իսկ մեղուները բերք են տալիս միչև հոկտեմբեր ամիսը: Վահանդուխտ տատը պատմում է՝ սահմանային ռեժիմը գյուղերը ինքնամարման տարավ․ բերքատու հողերն ու տները լքեցին, բնակչությունը պակասեց:
«Անմիջապես Անիի դիմաց էր Աբդուլռահման գյուղը: Այդ գյուղից լրիվ են գնացել ժողովուրդը: Տեղափոխվել են Հոկտեմբերյանի 5-րդ սովխոզ: Լավ, հարուստ գյուղ էր, բավական շատ բնակչությամբ: Մեր գյուղից էլ ՝ Խարկովից ժողովուրդը մեկից չի գնացել, որ ասեմ էս ինչ թվին գնացին, մնացինք մենակ մենք: Հատզհետե գնացին, որին որտեղ ձեռք էր տալիս բնօրրան գտավ: Շատերն էլ երեխաների համար գնացին: Դպրոցում քիչ երեխա կար, ուսուցիչներին չէին վարձատրում: Վերջում մնացին 4 երեխա, ու դպրոցը փակվեց»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Խարկով գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանը:
Խարկովի նախկին դպրոցի շենքում է գյուղի միակ բնակիչն ապրում: Շիրակի մարզից Անին տեսնելու եկած ամեն մի զբոսաշրջիկ առաջինը Վահանդուխտ տատին է այցելում: Խարկովի 84-ամյա սահմանապահը, որ խոստացել է գյուղը երբեք չլքել: Անիին ու Վահանդուխտ տատին տեսնելու համար տուրիստական փոքր խմբերի մուտք, համապատասխան անցագրերով, թույլատրելի է: Զբոսաշրջիկների համար կետ կա սահմանային գոտում, որտեղից թույլատրվում է տեսնել Անին: Ոչ թե մեկ կետից պատմական մայրաքաղաքը տեսնել, այլ սահմանային գոտում զբոսաշրջային երթուղի ունենալ: Սա առաջարկություն է, որն արել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահը:
Անիի մայր տաճարը, Գագիկաշենը, Տիգրան Հոնենց եկեղեցին… Անիի հազար ու մի եկեղեցիները Շիրակի մարզից տեսանելի են իրենց ողջ հմայքով: Այս ամենը զբոսաշրջային պոտենցիալ է, որը չի օգտագործվում: «Շիրակ կենտրոնը» մի շարք առաջարկություններ է ներկայացրել, թե որտեղից պետք է սկսել զբոսաշրջային երթուղին:
«15 կմ արգելափակված է և հասանելի չէ: Առավել ևս, եթե տուրիստներ են մտնում, իրենք միայն մի կետից կարող են տեսնել: Այն, ինչ մենք այսօր տեսանք, չեն կարող տեսնել: Դրա համար ոչ միայն տուրիստական կետ պիտի լինի, այլ տուրիստական երթուղի պետք է լինի: Աբդուլռահման գյուղից մինչև Հայկաձոր, մինչև Հովվի եկեղեցի մոտ 25-30 կմ տուրիստական գիծ կարող է լինել: Մանրամասն առաջարկել եմ, եթե չենք կարող միանգամից մեծ ծախսեր անել, գոնե առաջին փուլով պետք է որոշակի ժամեր նշանակվեն, անցակետ բացվի, որ հեշտացվի անցագրային ռեժիմը: Իսկ հարակից գյուղերի բնակիչները, որոնք գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար անցագրեր ունեն, թույլատրվի իրենց ուղեկցող լինել»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:
Առաջարկները հավակնոտ են, բայց ոչ անիրականանալի: Առավել ևս, որ քննարկումներ եղան Խարկով գյուղը սահմանային գոտուց դուրս բերելու մասին: Թեև նախատեսված փոփոխությունները դեռ չեն գործում: Իսկ Թուրքիայում հաջորդ տարին հայտարարված է Անիի տարի, ու հարևան երկիրը ամբոջ աշխարհի զբոսաշրջիկներին հրավիրում է հայկական ճարտարապետության գլուխգործոցները տեսնելու:
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS00:00 27.11.2024
ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառովԱմերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...
23:52 26.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերովՄեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...
23:44 26.11.2024
Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասինՖուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...
23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:32 26.11.2024
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքներըՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...