Պանկիսի կիրճի բնակիչները Վրաստանի իշխանությանը հիշեցրել են չեչենների պայքարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Պանկիսի կիրճի բնակիչները Վրաստանի իշխանությանը հիշեցրել են չեչենների պայքարի մասին

11:28 13.01.2018

Միջադեպի պատմությունը

Պանկիսի կիրճում մահվան ելքով հատուկ գործողությունը կարող է ապակայունացնել իրավիճակը Վրաստանում: 2017թ դեկտեմբերի 27-ին Պանկիսի կիրճում Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը հայտնի ահաբեկիչ Ահմեդ Չատաևին օգնություն ցուցաբերած անձանց ձերբակալելու նպատակով հատուկ գործողություն էր իրականացրել: Ձերբակալվել էր 4 կասկածյալ, հինգերորդը՝ 19-ամյա Թամիրլան Մաչալիկաշվիլիին, ծանր վիրավորվել էր գլխից և ուսից: Պաշտոնական վարկածով, նրան վիրավորել էին այն պահին, երբ հայտնվել էր սեփական տան դռան մոտ՝ նռնակը ձեռքին: Երիտասարդին վիրահատել էին Թբիլիսիում: Միջադեպից 2 շաբաթ անց՝ Թուրքիա բուժման մեկնելու նախօրյակին նա մահացել էր:

Որդեկորույս հայրը, ինչպես նաև կիրճի ավագանին տվյալ փուլում զերծ են մնացել որևէ գործողություններից: Հայրը, օբյեկտիվ հետաքննության ակնկալիքով, վստահություն է հայտնել իշխանություններին՝ պահանջելով պատժել որդու վրա կրակած հատուկ ջոկատայինին: Հույսերը չարդարանալու դեպքում նա խոստացել է անձամբ հաշվեհարդար տեսնել, իր իսկ մեկնաբանությամբ, իրավասությունները չարաշահած հատուկ ջոկատայինի նկատմամբ:

«Հակառակ դեպքում, քանի դեռ շնչում եմ, չարքի պատկերով կներկայանամ այդ մարդուն, հողի տակից էլ կհանեմ: Այնպես չանեն՝ ընտանյոք հանդերձ վերացնեմ»,-սպառնացել է Թամիրլանի հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին:

Նա նաև հիշեցրել է ոչ վաղ անցյալում 146 մլն-ոց Ռուսաստանի դեմ կռվող 1 մլն չեչենների պայքարի ու իր վճռականության մասին:

Պանկիսի կիրճի յուրահատկությունները

Պանկիսի կիրճը գտնվում է Կախեթիայի բարձրադիր շրջանում: 60կմ երկարությամբ հատվածում սահմանակից է ՌԴ-ին: Այնտեղ հիմնականում բնակվում են 16-19-րդ դարերում Չեչնիայից վերաբնակեցված էթնիկ չեչեններ, որոնց այստեղ անվանում են քիստեր: Նրանք միշտ չէ, որ խաղաղ հարաբերությունների մեջ են եղել տեղաբնակների հետ:

20-րդ դարի 90-ականներից սկսած՝ ռուս-չեչենական պատերազմից մինչև 2008 թվականը կիրճը չեչեն գրոհայինների համար ծառայել է որպես ռազմաբազա:

Սիրիայում ծագած հակամարտության ժամանակ Պանկիսի կիրճի տասնյակ երիտասարդներ համալրել էին ԻՊ-ի շարքերը, գրավել բարձր դիրքեր: Նախնական տվյալներով՝  ավելի քան պանկիսցի 20 երիտասարդ է զոհվել կիրճում:

Ապացույցներ և հակափաստարկներ Մաչալիկաշվիլիի՝ ահաբեկչական խմբի հետ ունեցած կապի մասին

Վրաստանի ՊԱԾ-ն կիրճում հատուկ գործողություններից օրեր անց ապացույցներ էր ներկայացրել կիրճում ձերբակալված անձանց, Թամիրլան Մաչալիկաշվիլիի ու Թբիլիսիում նոյեմբերի 22-ին հատուկ գործողությունների արդյունքում վերացված Ահմեդ Չատաեվի ու նրա ահաբեկչական խմբի հետ ունեցած կապի մասին:

Թբիլիսիում Չատաևի ապաստանած բնակարանում մահացած Մաչալիկաշվիլիի անունով տեղական և արտասահմանյան բանկային հաշիվներ են գտել: Մինչդեռ վերջինիս փաստաբանները խոսում են երիտասարդի անմեղության մասին՝ ներկայացնելով իրենց փաստարկները, թե նռնակը, որը ցանկացել էր պայթեցնել Մաչալիկաշվիլին, հայրը ժամեր անց հայտնաբերել էր դիակից հեռու՝ առանց արյան հետքերի՝ բերելով այլ փաստեր:

Վերլուծաբաների տեսլականը՝ հիմնախնդիրն առանց ցնցումների կարգավորելու համար

Վրաստանում քաղաքական վերլուծաբանները միանշանակ խոսում են Պանկիսի կիրճում իրավիճակի լարման անթույլատրելիության մասին: Կովկասի հարցերով վերլուծաբան Մամուկա Արեշիձեն համոզված է, որ Պանկիսի կիրճում ծավալվելիք հետագա իրադարձություններն ամբողջությամբ կախված են հետաքննության արդյունքներից: Նրա դիտարկմամբ, հասարակական մի շարք կազմակերպություններ խոսում են իշխանությունների կողմից պատվիրված սպանության մասին՝ ջուր լցնելով Մաչալիկաշվիլիի հարազատների ջրաղացին: Նա համոզված է, որ Պանկիսի կիրճում հետագա բարդություններից հնարավոր կլինի խուսափել, եթե իշխանությունները կարողանան կիրճի և Վրաստանի ողջ բնակչությանը մատչելի, հասկանալի ձևով բացատրել, թե իրականում ինչ էր տեղի ունեցել այնտեղ:

Վրաստանի իշխանությունները հիմքեր ունեն ենթադրելու, որ որոշ շահարկումների հետևանքով փորձ կարվի հիմնախնդիրը տեղափոխել էթնիկ դաշտ, ինչը վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, անթույլատրելի է և լի վտանգներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP