Շիրակի մարզի Սալուտ,Վարդաղբյուր և Հարթաշեն գյուղերի աշակերտները տրանսպորտի բացակայության պատճառով դպրոց չեն գնացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Շիրակի մարզի Սալուտ,Վարդաղբյուր և Հարթաշեն գյուղերի աշակերտները տրանսպորտի բացակայության պատճառով դպրոց չեն գնացել

20:26 17.09.2020

Նոր ուսումնական տարվա առաջին երեք օրերին մարզի  Սարապատ խոշորացված համայնքի երեք գյուղերի՝  Սալուտի, Վարդաղբյուրի և Հարթաշենի 4-12-րդ դասարանցիները  դպրոց չեն գնացել։Բացի տարրական օղակից այս համայնքների աշակերտները հարևան ՝ Մուսայելյան գյուղի միջնակարգ դպրոց են հաճախում։  19-ըաշակերտ  տրանսպորտ չունենալու պատճառով 3օր դպրոց չեն գնացել ։ՈՒսումնական տարին նոր սկսված ՝տեղեկանում են , որ  միկրոավտոբուսի վարորդը հրաժարվել է երեխաներին տեղափոխել։Միակ միկրոավտոբուսի վարորդը , որը երեք գյուղերի աշակերտներին տեղափոխում էր Մուսայելյան գյուղ հրաժարվել է սպասարկումից ։Վատ ճանապարհների պատճառով տրանսպորտային միջոցի վրա մեծ ծախսեր է կատարվում, բայց քիչ ֆինանսավորվում։

« Եկել եմ որ սպասեմ որ գյուղի գազելը գա, բայց դեռ չի եկել »,- ասում է աշակերտուհիներից մեկը։

« Գուզեինք դասի էրթայինք ,բայց գազելը չկա։ Առավոտ եկել սպասել ենք ՝մեր սաղ աշակերտներով, իսկ գազելը չի եկել, չենք գնացել »,-պատմում էին Սալուտ գյուղի  աշակերտները։

Հարևան գյուղի միջնակարգ  դպրոց տեղափոխվելու խնդիրը միայն Սալուտի դպրոցականներինը չէ ։Վարդաղբյուրի ու Հարթաշենի աշակերտները ևս չեն կարող հասնել Մուսայելյան։

  « Տարիներ շարունակ մարզպետարանն է, թե կառավարությունն է, ով է ,գազել է տրամադրել՝ երեխեքին տեղափոխել են 3 համայնքից Մուսայելյանի դպրոց։ Էս տարի էտ գազելի հետ կապված պրոբլեմներ կա։ Պրոբլեմն է՝ ինչ-որ կառավարության որոշմամբ գումար է տրամադրվել էդ գումարը չի բավարարե էդ ծախսերի համար »։

«Էսօրվա պահիս չկա գազելը, շատ գոհ ու շնորհակալ ենք եղել ու մարդիկ կպատճառաբանեն օր ա մեզի,  ինչ օր ա մե երեխու համար հաշվարկով 200 դրամ կուդան, բայց էդ 200 դրամը հաշվարկ են էրե, քաղաքային ճամփեքի վրա են էրե, չեն հաշվե խոսքի ՝2100 մետր բարձրության  վրա օր ձյունը 5-6 մետր գուքա․․․էդ հաշվարկը սխալ է։ Գազելի շոֆերը իրա սեփական գազելն է։ Ճամփեն եկաք տեսաք ինչ վիճակ է, կալոսները օրական կալոս կծակեն։ էդ մարդուն կալոսի գումարն էլ չի հերիքե, գազի գումարն է չի հերիքե »,-նշում էին սալուտցիները։


Մուսայելյանից  ամենահեռուն գտնվող գյուղը Սալուտն է ,որտեղից  մինչև Մուսայելյան մոտ 6 կմ ճանապարհ է,որն էլ քանդված ու քարքարոտ է,մյուս գյուղերը՝ Հարթաշենն ու Վարդաղբյուրը համեմատաբար մոտ  են , բայց ճանապարհների վիճակը նույնն է ։ Տրանսպորտ չլինելու դեպքում աշակերտների համար անհնար է ոտքով անցնելը։

Պատասխանատու պաշտոնյաներին գյուղերում սպասող վարչական ղեկավարներին ու  ծնողներին խնդրի էությունը արդեն ներկայացրել էր Մուսայելյանի դպրոցի տնօրենը ։Այս իրավիճակն է ստեղծվել կատարված  փոփոխության պատճառով ։ Նախկին կարգավորումն այլևս չի գործում։Նախկինում  անհրաժեշտ գումարը փոխանցվում էր վարորդին և նրա հետ կնքվում աշխատանքային պայմանագիր, իսկ այժմ կարգը փոխվել է։

« ՀՀ գնումների մասին օրենքի համաձայն միշտ կազմակերպվել են դպրոցում մրցույթ այդ երեխաների երթևեկությունը կազմակերպելու համար և մրցույթը շահող վարորդը կանոնավոր տեղափոխել է այդ աշակերտներին։ Այժմ փոխվել է կարգը և այս դեպքում ոչ թե գումարը տնօրինում է դպրոցը և միևնույն ժամանակ կազմա․․․վարորդի հետ կնքում պայմանագիր այդ գումարը տրամադրվում է աշակերտներին յուրաքանչյուր աշակերտի համար սահմանված գումարի չափով եթե չի գործում միջհամայնքային տրանսպորտը »,-նշեց Մուսայելյանի  միջնակարգ դպրոցի  տնօրեն Անահիտ Սարգսյանը։

« Ֆինանսական որոշակի տարբերություն է առաջացել նախկինի և ներկա իրավիճակի հետ։ Տնտեսվարողները հրաժարվում են մեկնել նման գումարային չափով ,պատճառաբանելով՝ ծախսային մասը չի արդարացնում տվյալ գործունեությունը։ Ըստ կարգի հիմա այդ գումարները ինչպես են նախատեսված․․․հաշվարկում են տվյալ երթուղում տրանսպորտային միջոցի գումարային ծախսը, իսկ եթե չկա երթուղի, հաշվարկում են հարակից բնակավայրերի երթուղիների ծախսը, իսկ եթե ընդհանրապես դա էլ չկա՝ 200 դրամ յուրաքանչյուր աշակերտի մեկ օրվա համար »,-պարզաբանեց Շիրակի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

«Նախարարության հետ համատեղ քննարկում ենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավվելու այս հարցի ուղղությամբ, այլ լուծումներ ևս այս պարագայում տեսնում ենք , քննարկումների փուլում է»,-հավաստիացրեց վարչության  պետը ։ «Նախարարության հետ համատեղ քննարկում ենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավվելու այս հարցի ուղղությամբ, այլ լուծումներ ևս այս պարագայում տեսնում ենք , քննարկումների փուլում է»,-հավաստիացրեց վարչության  պետը ։

Այսօր արդեն աշակերտների տեղափոխման հարցը ,թեև  ժամանակավոր տարբերակով , լուծվել է։Երեք գյուղերի 19 աշակերտների Մուսայելյանի դպրոց հասնելու հավելյալ  ծախսերը  ընդամենը մեկ ամսով ՝  կհոգա Սարապատ  խոշորացված համայնքի ղեկավարությունը ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

BACK_TO_TOP