Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը նախկին գործառույթներին վերադառնալուց հետո աշխատում է թերբեռնված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը նախկին գործառույթներին վերադառնալուց հետո աշխատում է թերբեռնված

21:10 17.09.2020

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը սեպտեմբերի 1-ից վերադարձել է իր նախկին գործառույթներին: Առողջապահության նախարարի հրամանով՝ COVID դրական թեստավորում ունեցող հիվանդները հոսպիտալացվել են մայրաքաղաքի բուժհաստատություններում:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն այժմ իրականացնում է տրիաժ ծառայություն: Այսինքնъ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով հիվանդներին ընդունում և նմուշառում են: Դրական պատասխանի դեպքում ուղարկում են մայրաքաղաք, իսկ եթե վիրուս չի հայտնաբերվում, հոսպիտալացվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Այժմ Գյումրիի ինֆեկցիոնն աշխատում է թերբեռնված, և ընդունում են սեզոնային շնչառական վարակներով ու աղիքային ինֆեկցիաներով հիվանդներին:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում արդեն մուտքն ազատ է: Միջանցքներում գծանշումները պահպանվում են, թթվածնային սարքերն արդեն պարապուրդում են, իսկ բուժաշխատողները հատուկ արտահագուստով չեն, բաժանմունքներում էլ շատ քիչ հիվանդներ կան: Հիվանդանոցը վերադարձել է իր նախկին գործառույթներին: Հիմա հոսպիտալացված հիվանդներն ընդամենը 13-ն են:Նրանցից 7-ը թոքաբորբով է հոսպիտալացվել: Ախտորոշումը COVID-19 չէ, բայց թոքերի հետազոտությունը որոշ դեպքերում ցույց է տալիս, որ թոքաբորբը կորոնավիրուսի հետևանքով է: Այսինքն` տնային պայմաններում բուժվել են, վիրուսի ազդեցությունը թուլացել է, բայց թոքերն է ախտահարել:

«Վիրուսը ի վերջո դուրս է գալիս օրգանիզմից, բայց ոչ ճիշտ, կիսատ-պռատ բուժման հետևանքով դեռևս լավացած չի լինում պացինետը: Դրա համար կարիք է առաջանում ստացիոնար բուժման: Մեր մոտ նմուշառվում են և բացասական պատասխանով շարունակում են բուժումը: Այդ հիվանդներն արդեն վարակակիր չեն»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:

Մանկական բաժանմունքը ևս թերբեռնված է: Սովորաբար այս ամիսներին աղիքային ինֆեկցիաներն էին շատ լինում: Հիմա աղիքային գանգատներով հիվանդներ քիչ են դիմում: Այստեղ էլ օգնել է կորոնավիրուսով պայմանավորված հիգիենայի կանոնների պահպանման պահանջը:

Բժիշկների մտահոգությունն է, որ հանկարծ կորովիրուսն ու այլ շնչառական վարակները չմեկտեղվեն: Ախտանշանները նույնն են և սուր շնչառական վիրուսների ակտիվացման ժամանակ կանխատեսում են ,որ հիվանդանոցներ դիմելիությունը և թեստավորումները շատ կլինեն:

Համավարակը Գյումրիի ինֆեկցիոնին նաև օգնել է: Մարտից մինչև օգոստոս ամիսներին, երբ Գյումրիի ինֆեկցիոնը մարզում կորոնավիրուսով հիվանդներին ընդունող միակ բուժհաստատությունն էր, մասնակի վերանորոգվել է, համալրվել է լաբորատոր և ախտորոշիչ սարքերով: Դրանցից ամենաթանկարժեքը, ոչ միայն գնի, այլև արդյունավետության առումով իմունաֆերմենտային անալիզատորն է, որով որոշվում են հակամարմինները: Տնային պայմաններում բուժվածներն հիվանդության հաղթահարումը հենց այս սարքով են որոշել:

Վերադարձը նախկին գործառույթներին Գյումրիի ինֆեկցիոնում նաև կադրային փոփոխությունների է հանգեցրել: Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար բժիշկներ ու միջին բուժանձնակազմ էին ընդունել, նրանց բոլորի հետ պայմանագրերը խզվել են:

«Ունեցել ենք և՛ միջին բուժանձնակազմ, և՛ բժիշկ կամավորներ ենք ունեցել, որոնց հետ խզվել են պայմանագրերը: Սակայն, ըստ նախարարի հրամանի ՝ 3 օրվա ընթացքում, կարիք լինելու դեպքում, պետք է վերապրոֆիլավորվենք: Նրանք էլ տեղյակ են, որ  անհրաժեշտության դեպքում նորից միանալու են մեզ: 10-15 բուժաշխատողներ ազատվել են աշխատանքից: Հիմա աշխատում ենք մեր հիմնական աշխատակազմով»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:

Գյումրիի ինֆեկցիոնում պահեստավորել են ախտահանիչ նյութեր, դեղորայք և արտահագուստ: Սա այն դեպքի համար է, եթե վիրուսը նորից ակտիվանա: Ըստ առողջապահության նախարարի հրամանի՝ անհրաժեշտության դեպքում Գյումրիի ինֆեկցիոնը պետք է պատրաստ լինի 3 օրում նորից վերապրոֆիլավորվելու և COVID-19 բուժելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP