19:35 16.09.2020
Համավարակի սահմանափակումներն ավելի քան 60 տոկոսով հետաձգել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրիի ճանապարհի կառուցման աշխատանքները։ Չինաստանից «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մասնագետների վերադարձը, որը նախատեսված էր գարնանը, օդային ճանապարհների արգելքի պատճառով ձգվեց մինչև օգոստոս։ 6 ամիսների դադարը, բուն շինաշխատանքներից բացի, նաև ընկերության ու պատվիրատուի միջև շատ հարցերի քննարկումներ է հետաձգել: Ընկերության ներկայացուցչի, խոսքը վերաբերում է նախագծային փաթեթի քննարկումներին, որոնք անցած տարվանից էին կիսատ մնացել: Կողմերը չէին հասցրել վերջնական համաձայնության գալ Թալին-Գյումրի 46 կմ երկարության ճանապարհահատվածի բետոնապատման հարցի շուրջ, որը նախագծային փոփոխություն էր պահանջում։
«Նախագծային փոփոխությունը վերաբերում է հետևյալին՝ մենք նախապես պայմանավորվել էինք, որ ճանապարհը բետոնե շերտով ենք անելու, հիմա փոխում ենք, ասֆալտապատ է լինելու: Նախկինում այդպես էինք որոշել միջազգային նորմերին համապատասխանեցնելու համար, բայց այն ձեր կլիմային չի դիմանա, ավելի շուտ կքայքայվի ու սպասարկումը կբարդանա, ինչու, որովհետև ավելի հեշտ է ասֆալտը վերականգնել, քան բետոնե շերտը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի պատասխանատու Լու Կաո Կուեյխուա։
Թալին-Լանջիկ հատվածում անցած տարի շինարարը հասցրել էր նաև կամուրջ կառուցել, հետո բետոնապատել մոտ մեկուկես կմ ճանապարհ: Ըստ շինընկերության ներկայացուցչի՝ համոզվել են, որ արագընթաց մայրուղու կառուցման միջազգային փորձը Շիրակի մարզում կիրառելն նպատակահարմար չէ: Բետոնե շերտի ուսումնասիրության արդյունքում տրվել է եզրակացություն, որի հիման վրա բետոնը ասֆալտով փոխարինելու որոշում է կայացվել։
Նախագծային փոփոխություններից բացի, փոխվում են շինաշխատանքների ավարտի ժամկետները: Ի դեպ, ընկերությունը դեռ անցած տարվա հունիսին պետք է շահագործման հանձնած լիներ Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածը: Հիմա նոր ժամկետների մասին են խոսում:
«Հիմա կարող ենք ասել՝ աշխատանքներն անում ենք 2 պրոյեկտով․ Թալին-Լանջիկը ավարտում ենք հուլիսի 14-ին, իսկ Լանջիկ-Գյումրին՝ 2022-ի դեկտեմբերի 31-ին»,- նշեց «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի պատասխանատուն։
Նոր ժամկետներով ու նոր նախագծով շինաշխատանքներում ընկերությունը չի բացառում, որ էլի փոփոխություններ կլինեն։ Առայժմ աշխատանքները ընթանում են ճանապարհի միայն մեկ հատվածում, երբ սկսեն ասֆալտապատումը և հնարավոր լինի մայրուղու այդ հատվածում երթևեկություն ապահովել, աշխատանքները կտեղափոխեն մյուս գոտի։ Չինական ընկերությունը նաև ասֆալտի գործարան է հավաքել Մարալիկում, տարբեր մշակումներով ու տեխնոլոգիաներով ասֆալտն արտադրվելու է տեղում, որտեղից տեղափոխումը շինհրապարակ հեշտանալու է։ Հավաքովի ասֆալտի գործարանը 1 ժամում մինչև 300 տոննա ասֆալտ է արտադրում: Սա էլ Թալին-Գյումրիի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքը կարագացնի։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...