Ի՞նչ կապ ունի Ռոնալդուի մորուքը Մեսսիի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ի՞նչ կապ ունի Ռոնալդուի մորուքը Մեսսիի հետ

11:35 21.06.2018

Մեսսի-Ռոնալդու հակամարտությունը նոր մակարդակ է տեղափոխվել: Մարզական վերլուծաբանները հիմա քննարկում են ոչ միայն այս երկու աշխարհահռչակ ֆուտբոլիստների գոլերը, հագուկապն ու սանրվածքը, այլև մորուքները: Երկար ժամանակ, ինչպես հայտնի է, Մեսսիին անվանում են Goat, ինչը թարգմանաբար նշանակում է այծ, այծիկ: Մեսսիին այդպես են անվանել  խաղադաշտում թեթև ու արագ տեղաշարժվելու համար: Աշխարհի առաջնությունից առաջ Paper հանդեսը հրապարակեց Մեսսիի՝ այծերի հետ շատ հետաքրքիր ֆոտոսեսիա:

Մ

 

Մյուս կողմից, Goat-ը հապավում է՝ (Greatest Of All Time ), այսինքն`«Բոլոր ժամանակների մեծագույն խաղացող»:  Այս տերմինը հաճախակի է օգտագործվում սպորտում:

Աշխարհի առաջնության Արգենտինա-Իսլանդիա հանդիպման ժամանակ գովազդային վահանակներին երբեմն հայտնվում էր Adidas-ի գովազդը` G.O.A.T. գրությամբ և վազող այծի անիմացիայով: Հիշենք, որ մինչ այդ խաղն էլ, Պորտուգալիա-Իսպանիա հանդիպման ժամանակ, երբ Ռոնալդուն իր գոլերից մեկը  խփեց, սկսեց բազմանշանակ իր դունչը քորել:  Բոլորը մտածեցին, թե սա հեգնանք էր Մեսսիի հասցեին:

Մի քանի օրից, Մարոկկոյի դեմ խաղի ժամանակ, Ռոնալդուն արդեն դնչին փոքրիկ մորուք ուներ:

Հետո Ռոնալդուն խոստովանեց, թե Կուարեժմայի հետ է որոշել մորուք պահել:

«Մենք սաունայում էինք, ես սափրվում էի, հետո ասացի, որ եթե Իսպանիային գոլ խփեմ, ապա դնչիս մորուք կթողնեմ մինչև առաջնության ավարտը: Ես գոլ խփեցի, դա հաջողություն բերեց մեզ: Դրա համար ես կթողնեմ մորուքը»,- նշել է Ռոնալդուն:

Այնուամենայնիվ, մարզական վերլուծաբանները գրեթե կասկած չունեն, որ Ռոնալդուն իր մորուքով հեգնում է Մեսսիին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP