10:46 21.06.2018
Չինաստանի առևտրի նախարարությունը ԱՄՆ-ին մեղադրել է երկկողմ առևտրին վերաբերող հարցերում «քմահաճ» լինելու մեջ և նախազգուշացրել, որ ԱՄՆ-ի աշխատողները և գյուղատնտեսներն, ի վերջո, կտուժեն Վաշինգտոնի որդեգրած առևտրային քաղաքականությունից:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Գաո Ֆենգը նշել է, որ ԱՄՆ-ի հետ նախկինում անցկացված առևտրային բանակցությունները կառուցողական են եղել, սակայն քանի որ ԱՄՆ կառավարությունը շատ անկանխատեսելի է, Պեկինը ստիպված է խիստ արձագանքել:
Գաո Ֆենգը նշել է, որ եթե ԱՄՆ-ը մաքսատուրքերի նոր ցանկ հրապարակի, ապա Չինաստանը պատրաստ կլինի պատասխանել թե՛ որակական, թե՛ քանակական միջոցներով:
«Շատ ցավալի է, որ ԱՄՆ-ը քմահաճ է և ավելացնում է լարվածությունն ու առևտրային պատերազմ հրահրում»,- նշել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների նկատմամբ 10% մաքսատուրք սահմանել, եթե Պեկինը պատասխան միջոցներ ձեռնարկի Վաշինգտոնի հայտարարած մաքսատուրքերի դեմ, որոնք պետք է ազդեն 50 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա: ԱՄՆ-ը Պեկինին մեղադրել էր իր ինտելեկտուալ սեփականությունը գողանալու մեջ: Պեկինը հերքել է այս մեղադրանքները:
15:15 01.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով տեղափոխել չհայտարարագրված 90 հազար եվրո, չհայտարարագրված թանկարժեք մետաղների տեղափոխման փորձը կանխվել է, բացահայտվել է օդային ճանապարհով չհայտարարգրված APPLE IPHONE 16 մոդելի հեռախոսների ներմուծման դեպք, քաղաքացին փորձել է ներկրել չհայտարարագրված օղիներ, կանխվել են անօրինական ճանապարհով դեղերի տեղափոխման մի քանի փորձեր ...
15:08 01.11.2024
Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումներըԱռողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի […] ...
14:55 01.11.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համարՄեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` […] ...
14:52 01.11.2024
Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ ...
14:48 01.11.2024
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էՀոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԲՄՎ»-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ […] ...