Նավալնին կարող է վեր կենալ անկողնուց, նրա շարժունակությունը վերականգնվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Նավալնին կարող է վեր կենալ անկողնուց, նրա շարժունակությունը վերականգնվում է

20:27 14.09.2020

Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակը շարունակում է բարելավվել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ «Շարիտե» հիվանդանոցից հայտնել են, որ Նավալնիին լիովին անջատել են թոքերի արհեստական օդափոխման համակարգից, նրա շարժունակությունը վերականգնվում է, և նա կարող է կարճ ժամանակով վեր կենալ անկողնուց։

Հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նյութը նախապատրաստվել է «պացիենտի և նրա կնոջ հետ» խորհրդակցությունից հետո։ Նախկինում հիվանդանոցը խորհրդակցում էր միայն Նավալնիի կնոջ հետ։ Բացի այդ, նախկինում նշվում էր, որ չեն բացառվում քաղաքական գործչի առողջության վրա թունավորման երկարաժամկետ հետևանքները։ Այս հաղորդագրությունում նման բան չի նշվում։

Պարբերականը նաև հաղորդում է, որ համաձայն Reuters լրատվական գործակալության հրապարակած հոդվածի՝ աղբյուրները հայտնել են, որ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու մասին որոշումն ընդունվել է անմիջապես Կրեմլում։

Ըստ հոդվածի՝ գործակալության 5 աղբյուրներից 4-ը հայտնել են, որ շտապօգնության բժիշկները Նավալնիի մոտ թունավորման կլինիկական ախտանիշներ են տեսել։ Նրանք չեն հայտնաբերել ոչ մի ախտանշան, որը կարող էր վկայել նյութափոխանակության խախտման մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Գերմանիայի կառավարությունը հաղորդել էր այն մասին, որ Ֆրանսիայում և Շվեդիայում գտնվող լաբորատորիաները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» խմբի թույնի առկայությունը։ Բեռլինում պարզաբանել են, որ Նավալնիից վերցված նմուշներն ուղարկվել են նշված երկու երկրներ անկախ հետազոտություն անցկացնելու համար։ Բացի այդ, նմուշներն ուղարկվել են նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, որը կանցկացնի իր սեփական հետազոտությունը։

ՌԴ իշխանությունները պնդում են, որ Օմսկում կատարված հետազոտությունները քաղաքական գործչի օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

18:33 26.11.2024

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։ Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Ս. թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ […] ...

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

18:26 26.11.2024

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

18:20 26.11.2024

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP