Բիթքոինը վերականգնվում է ապատեղեկատվության պատճառով արժեզրկվելուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

Բիթքոինը վերականգնվում է ապատեղեկատվության պատճառով արժեզրկվելուց հետո

17:45 12.01.2018

Խոշոր անկումից հետո բիթքոինի փոխարժեքն այսօր վերականգնվել ու հասել է 13-14 հազար դոլարին։ Փոխարժեքի կտրուկ անկումը պայմանավորված էր այն լուրերի հետ, թե իբր Հարավային Կորեայում արգելելու են կրիպտոտարադրամների օգտագործումը։

Արդեն այսօր երկրի իշխանությունները հերքել են այս տեղեկատվությունը, և բիթքոինի փոխարժեքը կրկին սկսել է բարձրանալ։ Բիթքոինի փոխարժեքի նման տատանումները մի կողմից պայմանավորված են ապատեղեկատվության լայն տարածմամբ ու ուշացած հերքմամբ։

Սակայն դրա վրա ազդում է նաև անկախ լինելու հանգամանքը։ Բիթքոինը որևէ երկրի չի պատկանում, դրա փոխարժեքը ոչ մի կերպ չի կայունացվում, այն ազատ է ու անկախ։ Կրիպտոտարադրամների այս հատկանիշն ի սկզբանե եղել է դրանց ստեղծման փիլիսոփայության հիմքում՝ մարդիկ պետք է կարողանային իրենց միջոցները տնտեսել անկախ, զերծ պետությունների ու կենտրոնական բանկերի միջամտություններից։

Բիթքոինի հիմքում է նաև բլոքչեյնի համակարգը։ Սա թույլ է տալիս այս տարադրամով իրականացվող բոլոր փոխանակումները, փոխանցումները գրանցել մեկ ֆայլում, որը միաժամանակ հասանելի է բիթքոինի բոլոր «օգտատերերի» համար։ Դրանում գրանցված են ու պահվում են երբևէ եղած բոլոր գործարքները։

Հենց այս ֆայլի փոփոխությունները օգտատերերին միաժամանակ հասանելի դարձնելու համար համակարգչային, ցանցային լուծումներ գտնելն է, որ այդ լուծումները գտնողներին պարգևում է նոր բիթքոիններ, ինչպես բացատրում է ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Սակայն տարիների ընթացքում փոխանցումների մասին ինֆորմացիան այնքան է շատացել, որ բլոքչեյն ֆայլը ահռելի չափերի է հասել։ Դրա «սպասարկումը» արդեն հնարավոր չէ իրականացնել սովորական համակարգիչներով, և դրա համար լուծումների մշակումն արդեն իրականացվում է «համակարգչային ֆերմաների» միջոցով։ Հենց այդ ֆերմաների տերերն էլ համակարգի կողմից պարգևատրվում են նոր բիթքոիններով։ Ստորև լուսանկարում, օրինակ, կարելի է տեսնել Ռուսաստանի խոշորագույն նմանատիպ ֆերման։

Սակայն ֆերմաներում բիթքոինների արտադրությունը (ցանցային լեզվով՝ մայնինգը) չի շարունակվելու անվերջ։ Դրա վրա դրված է սահմանափակում, և նոր լուծումների հայտնաբերման ժամանակ ավելի ու ավելի քիչ բիթքոիններ են տրվում մայնինգ անողներին։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ մոտավորապես 2040 թվականին մայնինգը կավարտվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 09.04.2025

SHANTNEWS

Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները

11:53 09.04.2025

Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավւճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...

Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

11:45 09.04.2025

Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ […] ...

Արաղչին հայտնել է, թե ինչ է քննարկվելու ԱՄՆ-ի հետ բանակցություններում

11:39 09.04.2025

Արաղչին հայտնել է, թե ինչ է քննարկվելու ԱՄՆ-ի հետ բանակցություններում

Օմանում ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունները կփորձարկեն Թեհրանի հետ ազնիվ և բարեխիղճ երկխոսություն վարելու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալժիր կատարած այցի ժամանակ։ «Մուսկատում կայանալիք բանակցությունները դիվանագիտության համար նոր հնարավորություն են, ինչպես նաև ԱՄՆ-ի մտադրությունների լրջության փորձություն։ Կքննարկվի միայն միջուկային հարցը, այն է՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքներ՝ անարդար […] ...

Քննարկվել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր

11:32 09.04.2025

Քննարկվել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի հետ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ նախագիծը»: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, […] ...

Արենի համայնքի Ելփին բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:24 09.04.2025

Արենի համայնքի Ելփին բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP