14:00 12.09.2020
Սեպտեմբերի 25-ին՝ արվեստագետի ծննդյան օրը, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Ե. Թադևոսյանի անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի-20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված է տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում տարբեր երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն:
Ցուցադրության կարևոր մաս են կազմում էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները:
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը13:20 22.12.2024
Տեղի է ունեցել «Ֆեյեր Ուինդի» համերգը, հաջորդ համերգը Kami Friends Project-ինն է․ քաղաքապետարանՇահումյանի անվան պուրակում ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ «Ֆեյեր Ուինդի» համերգը, որը լի էր էներգիայով և բարձր տրամադրությամբ, հայտնում է Երևանի քաղաքպետարանը։ Հաջորդ համերգը սպասվում է դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, երբ Kami Friends Project-ը կներկայանա իր հիթային կատարումերով։ ...
13:10 22.12.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներԱզգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում։ Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Հասմիկ Հակոբյանը: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ զրուցել է Հայաստանի ազգային […] ...
13:00 22.12.2024
Էրդողանը կարող է ԱԳ նախարարից հետո այցելել ՍիրիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳ նախարար Հաքան Ֆիդանից հետո կարող է այցելել Սիրիա։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն։ «Արտաքին գործերի նախարարից հետո մեր նախագահը նույնպես մտածում է Դամասկոս այցելելու մասին»,- ասել է դիվանագետը TVNET-ի եթերում։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները նոր ժամանակաշրջանում նման կլինեն […] ...
12:40 22.12.2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակումԴեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։ Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի […] ...
12:20 22.12.2024
Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ․ նախարարՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեսբուքի իր էջում շնորհավորել է էներգետիկներին՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ էներգետիկներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ: Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում […] ...
12:15 22.12.2024
TRT Haber. Թուրքիայում բժշկական ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքինԹուրքիայի առողջապահության նախարարության ուղղաթիռը երկրի հարավում գտնվող Մուղլա նահանգում մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ ուղղաթիռը բախվել է շենքի վերջին հարկին, ապա ընկել հիվանդանոցի բակ։ Գետնին հարվածից այն մասերի է բաժանվել։ IHA գործակալության տվյալներով՝ աղետի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ օդաչուն և երեք բուժաշխատող։ Այս տեղեկությունը պաշտոնապես […] ...