Դիմակներով,կիսված դասարաններով ,առանց գրատախտակին մոտենալու և միմյանց հետ շփվելու.դպրոցները պատրաստվում են նոր ուսումնական տարվան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Դիմակներով,կիսված դասարաններով ,առանց գրատախտակին մոտենալու և միմյանց հետ շփվելու.դպրոցները պատրաստվում են նոր ուսումնական տարվան

21:20 11.09.2020

3 օրից  արտակարգ պայմաններում  կվերաբացվեն  դպրոցները։Այս  ուսումնական տարում  նախապատրաստություններն հիմնականում վերաբերում են հակահամաճարակային միջոցառումներին։ Համավարակը փոխեց  դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպումը ։

Փոխվում են դասասենյակների կահավորանքը,սեղանների ու աթոռների դասավորվածությունը ,կատարվում են մասնաշենքերի ամբողջական  ախտահանումներ, արտակարգ պայմաններում փոխվում են  աշակերտների հաճախելիության գրաֆիկներն ու դասացուցակները ։Պարետատան ուղեցույցը վերաբերում է Հանրապետության բոլոր դպրոցներին,թեև ոչ բոլորն ունեն հավասար հնարավորություններ։

Մարզի ամենամեծ շենքային պայմաններով  դպրոցում ,թիվ 23-ում ,1320 աշակերտի համար պահեստավորված ախտահանիչ միջոցները նախատեսված են 10 օրվա  օգտագործման։ Դրանից բացի ամբողջ շենքում կատարվում է ախտահանում։Դասերը սկսվելու դեպքում ախտահանման նյութերի կարիք կունենան ամեն օր։

«Հիմնականում դասարանները կիսվել են,դասարանների միջին խտությունը 20-աշակերտից ավել չպետք է լինի,աշակերտները Ա և Բ խմբերով են գալու ,կահավորանքը բոլոր դասարաններում  փոխվել է,աշակերտների միջև մոտ 2 մետր հեռավորությունը փորձել ենք պահպանել»,-կատարված միջոցառումների մասին  խոսեց Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ալվարդ Մելքոնյանը։

Աշակերտների  մուտքը  դպրոցի մասնաշենքեր  տարբեր դռներով է ,միմյանց հետ շփումը գրեթե բացառվելու է , հարկերն առանձնացված  են  տարրական ,միջին և բարձր օղակների համար։Դպրոցները նաև մեկուսարանային մեկ սենյակ կունենան։Ծնողների  մուտքը դպրոցներ արգելված է,առաջին մեկ շաբաթում կթույլատրվի մեկ ուղեկցողի ներկայությունը։Դասապրոցեսի կազմակերպման դասական տարբերակը դպրոցներում չի գործի ,խառը  դասացուցակով ու հաճախելիության բոլորովին տարբեր  ժամանակացույցով , կիսված դասարաններով կմեկնարկի ուսումնական տարին ։

«Փոփոխություններ են եղել,մենք աշխատում էինք հնգօրյա գրաֆիկով,բայց այս ուսումնական տարում սահմանվել է վեցօրյա գրաֆիկ։45 րոպե լինելու է յուրաքանչյուր դասաժամը,հինգ րոպե կլինեն դասամիջոցները՝ նախատեսված միայն ուսուցիչների դասարանից դասարան տեղափոխվելու համար»,-նշեց թիվ 23 միջնակարգ դպրոցի փոխտնօրենը։

Աշակերտության  մեծ թիվ ունի նաև  Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցը՝  1160աշակերտ։Գրեթե բոլոր  դասարանները բաժանվել են ենթախմբերի, ըստ ուղեցույցի յուրաքանչյուր ենթախումբ դպրոց կհաճախի շաբաթական երեք օր, որոշ դպրոցներ կանցնեն երկհերթ գրաֆիկի ։Սահմանափակումները վերաբերում են նաև բուն դասապրոցեսին ՝ առանց գրատախտակի , առանց տետրերի ու առանց ուսուցիչ -աշակերտ  շփման․․․այսպես են անցնելու 45 րոպեները։

«Դասարանում գրավոր թեմատիկ աշխատանքները գրվելու են թերթիկների վրա,այդ թերթիկները  հավաքվելու են նույն օրը,դնելու ենք արկղերի մեջ և ստուգելու ենք հաջորդ օրը,իսկ ուսուցողական գրավոր աշխատանքներն էլի գրելու ենք թերթիկների վրա,որը հավաքելու ենք,ստուգելու և  գնահատելու ենք աշակերտներին»,- նշեց թիվ 11հիմնական դպրոցի դասվարը ։

Մի ամբողջ կանոններով  արարողակարգ  էլ  դասագրքերի  բաշխումն է։Նորից առանձին խմբերով ու տարբեր օրերի ծնողներն ու աշակերտները գալիս են դպրոց գիրք ստանալու , որոշներն էլ հանձնելու անցած ուսումնական տարվա գրքերը ։Սեպտեմբերի 14-ը առաջին դասարանցիների ,մեկ օր անց էլ  մյուս աշակերտների համար արտակարգ  նոր ուսումնական տարի է սկսվում։ Միջոցառում, ծաղիկ ու այլ ձևավորումներ չեն լինելու , լինելու են միայն կանոններին հետևելու ցուցումներ ,որոնցից մեկն էլ դիմակների պարտադրանքն է։Սրան էլ  են պատրաստվել դպրոցները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

BACK_TO_TOP