19:21 20.06.2018
Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության արդյունքում բացահայտումների վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան հասարակության մեջ, սակայն դրանց պատասխան կտրվի միայն հետաքննությամբ: Հունիսի 20-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցին՝ ովքե՞ր կարող էին տեղյակ լինել այդ թալանից, նա պատասխանեց.
«Դա ավելի շատ հետաքննությունը պետք է պարզի՝ ովքեր էին տեղյակ, ովքեր տեղյակ չէին: Հասարակությունն այս պահին բազմաթիվ հարցեր ունի՝ ոչ միայն տեղյակ լինելու առումով, հետաքննությունն ամբողջությամբ պատասխան է տալու բոլոր հարցերին: Սա պարզապես մեկ հետաքննություն չէր, այն անձի հետ կապված չէ, այլ խնդրի հետ է կապված, այն լուծելու համար բազմաթիվ գործողություններ են կատարվել և կատարվելու, ու դրանք հրապարակային են լինելու»:
Գրիգորյանը նշեց, որ կոռուպցիոն խնդիրների մասին նախկինում բազմիցս բարձրաձայնել են, ասել, որ համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ, և երկիրը հենց այդ պատճառով չի կարողանում զարգանալ: Նա, սակայն, ընդգծեց՝ առանց իշխանության թույլտվության կոռուպցիան երկրում դժվար է լինում, և իշխանությունը պատասխանատվություն ունի դրա համար: ԱԱԽ քարտուղարի խոսքերով՝ հիմա կա հնարավորություն՝ ամեն ինչ բացահայտելու, հասկանալու՝ որքան է այս ցանցը տարածված:
«Հայաստանում իշխանության կողմից հովանավորչությունը, այդ հովանավորչությամբ ինչ-որ աշխատանքներ կատարելու, բիզնես անելու վերջը տրված է, բիզնեսին և տնտեսությանը հնարավորություն է տրված զարգանալու, և որևէ մեկը մասնաբաժին կամ փայ չի ունենալու»,- ասաց նա:
11:28 07.04.2025
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկԵրևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...
11:12 07.04.2025
Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԶինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
11:05 07.04.2025
Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունըԲրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...
10:58 07.04.2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...
10:50 07.04.2025
ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնըՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
10:42 07.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևորԱշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […] ...