Հայ հասարակությունն արդարության հանդեպ շատ զգայուն է. Արմեն Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Հայ հասարակությունն արդարության հանդեպ շատ զգայուն է. Արմեն Գրիգորյան

17:55 20.06.2018

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ արտագաղթը Հայաստանում մեծ ծավալների էր հասնում վերջին տարիներին: Հունվարի 20-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Գրիգորյանը նշեց, որ վերջին 10 տարում Հայաստանից 370 հազար քաղաքացի է արտագաղթել:

«Լուրջ մարտահրավեր ունենք, դա ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավեր է, սա բազմաշերտ խնդիր է, և տարբեր լուծումներ պետք է փնտրել: Մի բաղադրիչը տնտեսական է, եթե տնտեսական հնարավորություններ լինեն, կարծում եմ՝ ավելի շատ քաղաքացիներ Հայաստանում կմնան, քան դրսում աշխատանք կփնտրեն»,- ասաց նա:

Մյուս բաղադրիչը, ըստ Գրիգորյանի, փաստվել է հետազոտությամբ. այն է՝ Հայաստանում կեղծված ընտրությունները բացասական ազդեցություն են ունենում, արտագաղթի ծավալներն աճում են:

«Բոլոր ընտրություններից հետո արտագաղթի ծավալները մեծանում են, սա ցույց է տալիս, որ արտագաղթի պատճառները բազմաբնույթ են, և լուծումների համար տարբեր ճանապարհներ պետք է ընտրվեն, եթե ունենանք ազատ, արդար ընտրություններ, քաղաքացիների սպասելիքներն իրականանան, ապա մենք կկարողանանք մի կոմպոնենտով պայքարել արտագաղթի դեմ, բայց միայն դա բավարար չէ»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքերով՝ կարևոր է ազատ, արդար ընտրությունների անցկացումը, և իրենք այն ճանապարհին են, որի հաջողության արդյունքում արտագաղթի տեմպերը ոչ միայն որոշակի չափով նվազելու են, այլև զրոյանալու են, ու նաև ունենալու ենք ներգաղթ: ԱԱԽ քարտուղարի խոսքերով՝ մարդիկ նաև արդարություն էին փնտրում. հայ հասարակությունն արդարության հանդեպ շատ զգայուն է:

Հարցին՝ ճնշող չե՞ն հասարակության ակնկալիքները, սպասումներն իրենցից, նա պատասխանեց.

«Կարծում եմ՝ որոշակի չափով մինչև այժմ արդարացրել ենք, շատ դեպքերում անգամ գերազանցել ենք ակնկալիքները, իսկ շատ հարցեր մի օրում լուծման ենթակա չեն, բայց մենք հաստատակամ ենք խնդիրները լուծելու հարցում, համոզված եմ, որ հիմնական կարևոր խնդիրներին լուծում ենք տալու»:

Գրիգորյանը նշեց, որ իր ընկերներից շատերը փոփոխություններից հետո պատրաստակամ են և նախատեսում են վերադառնալ Հայաստան, իսկ շատերն էլ նշում են, որ այժմ լայն հնարավորություններ են ստեղծվել՝ դրսում ապրելով Հայաստանին օգնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

12:44 07.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

12:36 07.04.2025

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

12:28 07.04.2025

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

12:20 07.04.2025

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 07.04.2025

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 07.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP