Գյումրիում կբացվի Ֆրիդ Սողոյանի թանգարանը, ռադիոգործարանի նախկին հանրակացարաններն էլ կդառնան արհեստագործական համալիրներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Գյումրիում կբացվի Ֆրիդ Սողոյանի թանգարանը, ռադիոգործարանի նախկին հանրակացարաններն էլ կդառնան արհեստագործական համալիրներ

20:46 08.09.2020

Պատմական արժեք ներկայացնող ևս մեկ շենք էլ կվերածվի թանգարանի, որտեղ կներկայացվեն ևս մեկ գյումրեցի քանդակագործի՝ Ֆրիդ Սողոյանի գործերը։ Թանգարան կդառնա քաղաքային գրադարանի նախկին շենքը։

«Մեր քաղաքը շատ է համաշխարհային արվեստագետներ տվել, մեկն էլ Ֆրիդ Սողոյանն էր: Մենք ծրագիր ունենք, որ նրա ստեղծագործությունները տեղափոխենք Գյումրի: Ժառանգների հետ արդեն նախնական պայմանավորվածություն կա, և այդ նպատակով մենք  առաջարկում ենք հատկացնել Համբարձումյան փողոցի 35 հասցեի շենքը, նախկին գրադարանի շենքը, որը տեղափոխումից հետո մնացել էր դատարկ»,- ավագանու նիստին զեկուցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մեկ մասնաշենքն էլ վերադարձվեց «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը։ Մինչ այս, մեկ անգամ  շենքը հատկացվել էր նույն ընկերության սեփականատեր Վարդան Սրմաքեշին, բայց մեկ տարի անց կրկին ավագանու որոշմամբ հետո հետ վերցվել ու կառուցապատման նպատակով տրամադրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այսօրվա նիստում նախկին որոշումը  չեղյալ համարվեց և ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքը կրկին տրամադրվեց «Ֆրանկ Մյուլերին»:

«Ծրագիր է ներկայացվել, որ էնտեղ ստեղծվի իր բոլոր հարմարություններով ու ենթակառուցվածքներով բազմապրոֆիլ արհեստագործական համալիր, նաև ցանկություն կա հարակից տարածքում հետագայում բնակելի շինություն կառուցել»,- ներկայացրեց ծրագրի մանրամասները Հենրիկ Գասպարյանը:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հստակ ժամկետներ նշված են ծրագրում կառուցապատման համար, թե հնարավոր է նախկին սցենարի կրկնություն, երբ տրամադրվելուց հետո նույն ընկերությունն այդ տարածքում ոչ մի աշխատանք այդպես էլ չկատարեց:

«Ժամանակային ինչ սահմաններ ունենք, թե մարդը կվերցնի տարածքն ու, ասենք, 49-րդ տարում նոր կկառուցապատի: Հիմա ինչ է ասում, մենք էդտեղ երբ կունենանք ինչ-որ աշխատանք, ինչ էր փուլի ավարտը»- հարց ուղղեց զեկուցողին Լևոն Բարսեղյանը:

«Հիմա սպասում են էս որոշմանը, երբ լինի, կտեղեկացնենք իրենց, իրենք նաև երկրորդ մասնաշենքն են ուզում վերցնեն, դա մեր համայնքի ենթակայության կառույց չէ, այլ պետությանն է, հենց երկրորդ շենքն էլ իրենց տրամադրեցին, արդեն նախագիծը կսկսեն»,- զեկուցողի փոխարեն պարզաբանեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Անշարժ գույքի անհատույց հատկացումներից բացի, նիստում քննարկվեցին նաև աճուրդային կարգով հողհատկացումների նոր կարգն ու դրույքաչափերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

BACK_TO_TOP