Պետք է հետևողական լինել, որ համատիրության ղեկավարը փողը չվերցնի ու դնի գրպանը. Գյումրիի քաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Պետք է հետևողական լինել, որ համատիրության ղեկավարը փողը չվերցնի ու դնի գրպանը. Գյումրիի քաղաքապետ

21:13 08.09.2020

Տնակներից ու սեփական տներից բացի, հուլիսի 13-ի ջրհեղեղից ու կարկուտից բազմաբնակարան շենքեր էլ են տուժել։ Համայնքային բյուջեից  հատկացված 10 միլիոն դրամի հասնող աջակցության ցուցակում շենքերն ընդգրկված չէին։ Այս նիստում ավագանին որոշեց համատիրություններին գումար տալ վնասված տանիքները վերանորոգելու համար։

«Նախատեսել ենք 11 համատիրության 4824000 դրամ հատկացնել, որ կարողանան անհրաժեշտ աշխատանքները կատարել»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:


Ինչպես են որոշվել համատիրություններին հատկացվելիք ֆինանսական միջոցների սահմանաչափերը, այս հարցը ֆինանսական բաժնի պետին ուղղեցին ավագանիներից մի քանիսը։ Հետաքրքվեցին նաև, թե արդյոք ուսումնասիրություն է կատարվել շենքերում մինչ վնասի չափի գումարի սահմանումը։

«Ես անձամբ են հարցում կատարել ցանկում ընդգրկված շենքերից մեկ-երկուսում: Մի շենք, որի կտուրը վնասված է, բայց ոչ հուլիսի 13-ի հորդառատ անձրևների պատճառով, բնակիչներն էլ անգամ տեղյակ չէին, որ իրենց կտուրը վնասված է, այդ դեպքում ինչպես է այդ շենքն ընդգրկվել այս ցուցակում»,- զեկուցողին հարց ուղղեց ավագանու անդամ Արամ Խաչատրյանը:

«Համատիրության տնօրենի դիմումից բացի, կա՞ որևէ հանձնաժողով, որն ուսումնասիրել է, որ տվյալ շենքը էսքան գումարի վնաս է կրել»,-հարց է ուղղել ավագանու անդամ Արման Գևորգյանը:

«Երբ աշխատանքները կանեն, կվերջացնեն, մենք ունենք գործող հանձնաժողով, որն անպայման բոլոր համատիրություններով ուսումնասիրություններ կանի, թե որ շենքում ինչքան ծախս է կատարվել, մինչև եզրակացությունը չլինի, համատիրությունները անգամ 50 հազար դրամ չեն ստանա քաղաքապետարանից»,- հարցադրումներին պատասխանել է Լենա Ջիլավյանը:

Համատիրությունների ղեկավարների ներկայացրած ցուցակի հիման վրա գումար հատկացնելը ավագանու անդամներն արժանահավատ չհամարեցին։ Առաջարկ եղավ ավագանու անդամ Լևոն Բարսեղյանից՝ գումարների նպատակին օգտագործելու համար համատիրությունների ղեկավարների ներկայացրած շենքերի ցուցակները նախ ճշտել։

«Ով ուզում է լինի, էդ մարդու ասածը ենթակա է ստուգման, փող տվողը մենք ենք, մինչև էդ պիտի գնան, նայեն, որ թյուրիմացություններ չլինեն: Պետք է ներկայացնեն նաև ողջամիտ ժամկետներ աշխատանքների կատարման համար, որ մենք` փող տվողը, իմանանք, թե երբ կվերանորոգվեն կտուրները, որ հանկարծ փողը չվերցնեն ու աշխատանքներն ավարտվեն 2022 թվականի դեկտեմբերին»,- նկատեց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

«Հետևողական պիտի լինենք, որ գումարը տեղ հասնի, կարող է համատիրության ղեկավարը փողը վերցնի, դնի իր գրպանը»,- ավելացրել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP