Չինաստանը պատվել է «Covid-ի դեմ պատերազմի հերոսներին» և հայտարարել է, որ պատմական թեստ է անցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Չինաստանը պատվել է «Covid-ի դեմ պատերազմի հերոսներին» և հայտարարել է, որ պատմական թեստ է անցել

13:48 08.09.2020

Չինաստանի կոմունիստական կուսակցությունն արարողություն է անցկացրել՝ պատվելով «Covid-19-ի դեմ ժողովրդի մղած պատերազմի հերոսներին»։

Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հայտարարել է, որ երկիրը «պատմական թեստ» է անցել։ Ցզինփինն ասել է, որ Չինաստանը բաց և թափանցիկ է գործել համավարակի ընթացքում և «իր պրակտիկ գործողություններով օգնել է փրկել տասնյակ միլիոնավոր կյանքեր ամբողջ աշխարհում»։

BBC-ն գրում է, որ ոչ բոլորը կհամաձայնեին Ցզինփինի հետ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս նշել է, որ Չինաստանի կողմից թույլ տված բացթողումների պատճառով է վիրուսն արագ տարածվել աշխարհում, իսկ Ավստրալիան կողմ է արտահայտվել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննություն անցկացնելուն։

Արարողության ժամանակ չի հիշատակվել բժիշկ Լի Վենլիանգը, որին պատժեցին Ուհանում նոր վիրուսի մասին տեղեկություններ տարածելու համար, ով ավելի ուշ մահացավ կորոնավիրուսից։

Անցյալում շատերն են կասկածով վերաբերվել կորոնավիրուսի հետ կապված Չինաստանի տրամադրած թվերին։ Այնուամենայնիվ, Չինաստանում կյանքը քիչ թե շատ նորմալ հուն է վերադարձել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

20:14 26.11.2024

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչը կասկածվում է դավաճանության մեջ՝ այս պաշտոնում իր որոշման պատճառով՝ հրաժարվելու ինքնաթիռների գնման ծրագրից, հայտնում է Լեհաստանի արդարադատության նախարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչությունը, «ծանուցում է ներկայացվել Անտոնի Մաչևիչի կողմից հանցագործության կատարման ողջամիտ կասկածի մասին»։ «Խոսքը հնարավոր դիվանագիտական ​​դավաճանության մասին է»,- պարզաբանել են նախարարությունից։ Ծանուցումը վերաբերում է երկրի պաշտպանության նախկին նախարար […] ...

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

20:10 26.11.2024

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

Կիևի ռեժիմը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ՝ վարձկաններ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Նեոնացիստական ​​Կիևի ռեժիմը օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ, սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների և […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

20:04 26.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհները սպասարկողներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […] ...

SHANTNEWS

20:00 26.11.2024

SHANTNEWS

«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո

19:52 26.11.2024

«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» խաղում լոնդոնցիների դարպասապահը կոճի վնասվածք է ստացել, որից հետո վիրահատության է ենթարկվել: «Մենք հաստատում ենք, որ Գուլիելմո Վիկարիոն վիրահատվել է աջ կոճի կոտրվածքի պատճառով: Մեր բժշկական անձնակազմը կգնահատի նրա վիճակը` հասկանալու համար, թե երբ նա կարող է վերադառնալ մարզումներին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Վիկարիոն բոլոր […] ...

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային

19:43 26.11.2024

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային

ՆԱՏՕ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային և իրականացնի գագաթնաժողովում համաձայնեցված բոլոր միջոցները, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ։ Ռյուտեն գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Աթենքում: «Մենք դիտարկեցինք, թե ինչ է կատարվում ուկրաինական պատերազմի ճակատներում և եկանք կոնսենսուսի, որ Ուկրաինային աջակցությունը […] ...

BACK_TO_TOP