Անի մայրաքաղաքին մոտ սահմանային գոտու վարելահողերը վերադարձվում են գործառնական նշանակության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Անի մայրաքաղաքին մոտ սահմանային գոտու վարելահողերը վերադարձվում են գործառնական նշանակության

18:25 07.09.2020

Շիրակի մարզում հարյուրավոր հեկտար վարելահողեր անմշակ են: Խոսքն այն  հողատարածքների մասին է, որոնք գտնվում են սահմանային գոտում և  մշակության համար անցագրային ռեժիմ է գործում: Օրինակը Անիի տարածաշրջանի գյուղերում է: Բագրավան, Ձիթհանքով ու Շիրակավան գյուղերի բնակիչների հողերի մեծ մասը անմշակ է 20 տարուց ավելի ու պատճառը սահմանային ռեժիմի արգելքներն են: Այդ հողերի 30 հեկտարն այս տարի վարձակալության է տրվել «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Քարքարոտ ու ճիմապատ դարձած հողերից նորից բերք ստանալու փորձնական ծրագիր է սկսել:

Անի կայարանից դեպի այս տարածաշրջանի վարելահողեր տանող ճանապարհն անցնում է սահմանային ուղեկալով: Հատուկ անցագիր ու թույլտվություն է պետք հողերին հասնելու համար: Գյուղացիները սովորաբար  այդպիսի անցաթղթեր ստանում են ամբողջ տարվա համար: Վարուցանք անելու, բերք ստանալու մուտքի խնդիր չունեն, բայց սահմանափակումներ կան, որոնք հողի մշակումը դժվարացնում են, ինչի հետևանքով սահմանային գոտում հարյուրավոր հեկտարներ անմշակ են:

Բագրավանն ամենաշատ հողերն ունի սահմանային գոտում: Նախկին կոլխոզի մոտ 300 հեկտար հողերը բաժանվել են Բագրավան, Շիրակավան և Ձիթհանքով գյուղերի միջև: Վարուցանքի սեզոնին գյուղացիները զրկված են առավոտ շուտ գործը սկսելու հնարավորությունից: Պետք է գործը սկսեն այն ժամին, երբ ուղեկալն է բացվում և աշխատեն այնքան ժամանակ, ինչքան սահմանապահներն են թույլ տալիս: Տարիներ առաջ սահմանային գոտին, ըստ գյուղացիների, այլ տեղից է սկսվել:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը այս տարածքում 30 հեկտար հող է վարձակալել: Բարեգործական փորձնական ծրագիր են սկսել՝ Խարկովում նորից հացահատիկ մշակելու և մշակածը Անիի տարածաշրջանի գյուղերին հատկացնելու համար: Տարիներով անմշակ մնալու պատճառով հողերը  դարձել են քարքարոտ ու ճիմապատ: Մշակելու մի քանի պրոցեսներից հետո հողը կվերադառնա իր գործառնական նշանակությանը:

«Հարյուրավոր հեկտար վարելահողեր ընդամենը վերածվել են խոտհարքների: Շատերը հարևան գյուղերից, ովքեր հողամասեր ունեն այս կողմերում, ընդամենը խոտ են քաղում և այս դաշտերը չի մշակվում: Այն դեպքում, երբ խորհրդային տարիներին հացի շտեմարան է համարվել 300-400 հա հողերը Խարկովի ու Բագրավանի: Հողը երկար տարիներ չի մշակվել, ճիմակալել է ամբողջը: Ձեռքով ճիմ ենք հավաքում դաշտերից: Մեկ-երկու տարի դեռ պետք է այս ամբողջը մշակել, որ կարողանանք ճիմից մաքրել դաշտերը, որ նորմալ բերք ստանանք: Սրանով ուշադրություն ենք բևեռում այդ խնդրի վրա, որ հարյուրավոր հեկտար հողեր չեն մշակվում: Մարդկանց, հովանավորների և պետության ուշադրությունն ենք հրավիրում պրոբլեմին, որովհետև մենք չենք կարող նման շռայլություն թույլ տալ»,- Shantnews-ին ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Լուծման տարբերակներից մեկը սահմանային գոտու փոփոխությունն է, որ հողերը փշալարերից դուրս բերվեն: Բայց սա հեշտ գործ չէ: Սահմանային գոտու փոփոխության մասին քննարկումներ եղան Խարկով գյուղի համար, բայց փաստացի դեռ այդ փոփոխությունները չեն գործում։

Մի քանի օրից ցանքը կսկսվի, բայց առաջին տարում դեռ բարձր բերք չեն ակնկալում: Խարկովի դաշտերում ոռոգում չկա, տարածքներն անջրդի են: Անօգտագործելի են նաև արոտները: Ու եթե մշակելու համար գյուղացիներին ու վարձակալներին անցագրեր տրվում են, արոտները օգտագործելի դարձնելու հնարավորություն չկա: Անասունների մուտքը սահմանային գոտի արգելված է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Բալահովիտ գյուղում

08:46 27.11.2024

Հրդեհ Բալահովիտ գյուղում

Նոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ […] ...

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

BACK_TO_TOP