20:24 07.09.2020
Մայիսի 25-ի ուժեղ քամու հետևանքները Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցի բակում են դեռ։ Պոկված տանիքի թիթեղները, փայտյա կոնստրուկցիաները 3 ամիս է չեն հավաքել, սպասում են մասնագետները գան ու ասեն՝ քամու քշած թիթեղները որքանով են վնասված ու թե որ մասն է պիտանի օգտագործման։ Դպրոցը երկու մասնաշենք ունի, մեկը հին տանիքով է , որը չի տուժել, վնասվել է այն մասնաշենքի տանիքը,որը վերանորոգվել էր ընդամենը հինգ տարի առաջ։ Այդ ժամանակ շինարարները փոխել էին միայն ազբոշիֆրերը, փայտե կրող կոնստրուկցիաները թողել էին հինը։
Վերանորոգված տանիքի՝ 700 մետր քառակուսին, քամին փայտյա կոնստրուկցիաների հետ պոկել է: Երեք ամիս բաց տանիքի տակ մնացած մասնաշենքը ներսից քայքայվել է ։ 12 դասասենյակներում ու միջանցքներում զգալի են վնասները։Երկրորդ հարկից անձրևաջրերը հասել են առաջին հարկի սենյակներ, որտեղ նախակրթարանն է գործում ։ Քամու վնասները 3 ամսում կրկնապատկվել են: Եվ հիմա խնդիր է առաջացել քամու վնասի չափերի հաշվարկից բացի կազմել փաթեթ շենքի ընդհանուր վերանորոգման համար։
Կրկնակի վնասները վերացնելու՝ գյուղի դպրոցի շենքի համար տանիք սարքելու, ներքին հարդարում կատարելու համար մազպետարանից կառավարություն ներկայացվելիք փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ։ Մարզպետարանը տանիքի նորոգման խնդրով դիմել է նաև մասնավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների:
«Էս պահին արդեն 95 տոկոսով ունենք համաձայնություն կազմակերպություններից մեկի հետ, պայմանագիր կստորագրենք, որ տանիքի վերանորոգումը կազմակերպենք հնարավորինս արագ, սեպտեմբեր ամսվա մեջ փակենք տանիքը։ Կառավարությանը մենք ներկայացրել ենք վնասը քամու հետևանքով, բայց հիմա ունենք կարիք ամբողջ մասնաշենքի վերանորգման, առայժմ նախագծային փուլում ենք»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետը։
Սեպտեմբերի կեսերին միայն նախատեսվող վերանորոգումը ենթադրում է, որ Քարաբերդում առանց այն էլ ուշացած նոր ուսումնական տարին չի էլ մեկնարկի։ Դպրոցի երկու մասնաշենքերից և ոչ մեկում չկան նվազագույն այն պայմանները ,որոնք թույլ կտային սեպտեմբերի 15-ից քարաբերդցի աշակերտներին հաճախել դպրոց։ Եթե Քարաբերդում դասերը սկսվեն էլ, այն ոչ շուտ քան հոկտեմբերի 1-ից է լինելու։ Սա ըստ մարզետարանի նախատեսումների, ըստ որի դպրոցը հնարավոր է ժամանակավոր անցնի երկհերթի։
Այնինչ տանիքի վերանորոգումով խնդիրները չեն ավարտվում։ Մասնաշենքում ավելի շատ աշխատանք կա կատարելու, դասասենյակների առաստաղը, պատերն ու հատակն ամբողջությամբ վնասված են։ Քարաբերդի միջնակարգ դպրոցն ունի 140 աշակերտ։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...