Ես ինչքան Փաշինյանին գիտեմ, նա մինչև վերջ գնալու է. Սամվել Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Ես ինչքան Փաշինյանին գիտեմ, նա մինչև վերջ գնալու է. Սամվել Բաբայան

15:18 20.06.2018

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստին մասնակցելու էր եկել նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին:

«Միշտ էլ այդպես է եղել, 25 տարի է՝ այդպես էլ գնում է: Հանրապետականներից բոլորն էլ գիտեին, բոլորն էլ նույն կոռուպցիոներներն են: Պետության ղեկավարն այդքանը ղեկավարում է, ամենքին տալիս իր փայը ու ասում՝ ժողովրդին վախեցրած պահեք: Թագավորին ծառայություն են մատուցել, մեկը խոսեր, նրան կշպրտեին»,- ասաց նա:

Բաբայանը նշեց, որ Մանվել Գրիգորյանին ու մյուս գեներալներին լավ է ճանաչում:

«Ում գեներալ եք համարում, նրանց 90 տոկոսին ես կոլխոզի նախագահ եմ համարում, իմ ենթակայության տակ բոլորը ծառայել են: Մեկը եկել ու ասել է՝ թուղթ տուր, որ զինվորի համար 10 մեքենա փայտ տանեմ, տարել է, ծախել, մեկը ավտոմատը դրել է դիակի տակ, բռնել եմ և այլն, և այլն: Ես էդ թալանչիներին վաղուց գիտեմ, նրանք ժամանակին եղել են տուզիկ»,- ասաց Բաբայանը:

Սամվել Բաբայանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը սկսած գործն ավարտին կհասցնի, բայց դրա համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:

«Ես ինչքան Փաշինյանին գիտեմ, նա մինչև վերջ գնալու է, վստահ եմ: Այստեղ խնդիրն այն է, որ օրենսդրական բազան դրա հետ մեկտեղ պետք է փոխվի: Եղել է մի իշխանություն, այդ օրենքն օգտագործել իմ, մյուսի, նույն Փաշինյանի դեմ: Հիմա Փաշինյանը եկել է, օրենք չի փոխվել: Իհարկե, հիմա ժամանակ չունի, հասկանում եմ: Ինչ անում է, ճիշտ է անում»,- եզրափակեց խոսքը Բաբայանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

12:44 07.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

12:36 07.04.2025

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

12:28 07.04.2025

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

12:20 07.04.2025

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 07.04.2025

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 07.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP