21:05 04.09.2020
1970 թվականին Մայր Հայաստան հուշահամալիրի կառուցման 3 նախագիծ է ներկայացվել: Մեկի հեղինակը ճարտապետ Սուրեն Կուրազյանն , ով մինչև այսօր պահում է իր նախագծային աշխատանքի էսքիզները ։ Նախագիծը իր՝ 4-րդ կուրսի ուսանողի առաջին լուրջ գործն էր։ Այդ թվերին հազվադեպ էր, երբ ուսանողին վստահում էին մրցույթի հայտ ներկայացնել ։ Լենինականի քաղսովետի նախագահ՝ Սուրեն Մատնիշյանը թույլ է տվել երիտասարդ ճարտարապետին իր նախագծով հանդես գալ։ Թեև չընտրվեց իր նախագիծը , բայց ճանաչվեց լավագույնը։
Հուշահամալիրը կառուցվեց 1964-1977 թվականների Լենինականի գլխավոր, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով։1973 թվականին սկսված շինարարությունն ավարտվում է 2 տարում: Այդ տարիներին 2 քանդակագործի 2 տարբերակ է ներկայացվել, որոշելու՝ թե, որն է մայրաքաղաքում, որը՝ հայրաքաղաքում տեղադրվելու:
« Հիմա ինչ-որ կա դա Լենինականի գլխավոր ճարտապետի ՝ Ռաֆայել Եղոյանի նախագծով է։ Նա այս քաղաքի համար բավականին մեծ լումա ունի։ Արա Սարգսյանի և Արա Հարությունյանի քանդակներից, որոշվեց, որ Գյումրիում կտեղադրվի Արա Սարգսյանի գործը»,-պատմեց ճարտարապետ Սուրեն Կուրազյանը։
«Մայր Հայաստան» հուշահամալիրի հանդիսավոր բացումը 1975 թ. մայիսի 9-ին էր , Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակի առիթով։Քանդակագործ, գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Արա Սարգսյանի մահից հետո քանդակը վերջնական տեսքի է բերել մեկ այլ քանդակագործ՝ Երեմ Վարդանյանը: Հուշահամալիրի սկզբնամասում հերոս քաղաքների անունները կրող պուրակն է, անհայտ զինվորի հուշարձանն ու անմար կրակն էլ հուշահամալիրի աջ հատվածում ։ Վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով կառուցվեց նաև ջրավազաններով աստիճանահարթակ:
« Աստիճանաջրվեժի ճարտարապետական կողմն արել է Օնիկ Հարությունյանը, մեր նախագծային ինստիտուտի տնօրենն էր, ինչպես նաև Հարություն Սահակյանը, երկուսն են ջրվեժի հեղինակները, իսկ այդ ամենն իհարկե հավանություն է տվել Ռաֆայել Եղոյանը»,-նշեց Սուրեն Կուրազյանը։
Ջրավազանները, որոնք տասնամյակներով լիարժեք չեն գործել, այժմ վերանորոգվել են: Կատարած աշխատանքի որակի մեջ համոզվելու համար շինարարն առաջինը փորձարկեց։ Կառուցված 10-ը ջրավազաններով ջուրն հոսում է ամբողջ կասկադով:
Խողովակաշարերով ջուրը դեպի աստիճանաջրվեժներ լցվում է հուշամալիրին կից լճակից: Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանին գրված սիրո խոստովանություններն ու այլ գրությունները ևս մաքրվել են, կոսմետիկ այլ հարդարումներն ևս շինարարն է կատարում։ Հիմնանորոգված աստիճանաջրվեժով, նոր կառուցված քարե գորգով հուշահամալիրը վաղվանից կարող է ընդունել քաղաք այցելող հյուրերին ։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...