Բուրյաթիայում հորեղբայրը կացնով կտրել է 5-ամյա երեխայի մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
+1.09 oC

Բուրյաթիայում հորեղբայրը կացնով կտրել է 5-ամյա երեխայի մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով

15:44 06.09.2020

Բուրյաթիայում քրեական գործ է հարուցվել տեղի բնակչի նկատմամբ, ով հարբած վիճակում կացնով կտրել է 5-ամյա երեխայի մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով:

Life.ru-ի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 31–ին: Քննության տվյալներով` 5-ամյա աղջիկը հոր և հորեղբոր հետ գնացել է խոտհունձի։ Կեսօրին անձրև է տեղացել, և տղամարդիկ որոշել են սպասել անտառում ու սկսել են խմել: Երեխային ինչ-որ բանով զբաղեցնելու համար հորեղբայրը նրան է տվել իր բջջային հեռախոսը: Աղջիկն այն անզգշությամբ վայր է գցել ու վնասել։

Հարբած հորեղբայրը երեխային ստիպել է վնասված հեռախոսը դնել կոճղի վրա, և կացնով կտրել երեխայի 2 մատը: Հայրը երեխային հասցրել է տուն, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց:

Բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկ աղջկա մատներից մեկը։

Միջադեպի հետևանքով թաքնվող 45-ամյա հորեղբայրը, ով նախկինում ունեցել էր դատվածություն, ձերբակալվել է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

12:13 04.12.2024

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով: 42-ամյա տղամարդը, հայտնաբերվածը և կազմված […] ...

Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում

12:10 04.12.2024

Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի մասնակցությամբ տեղի է ունեցել Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի «Արդարության ջատագովները» Բարեվարքության ակումբի բաց քննարկումը։ Բարեվարքության ակումբի երիտասարդ դեսպանները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքները։ Ակումբային քննարկմանն ինտելեկտուալ խաղի միջոցով, երիտասարդ դեսպաններն ամրապնդել են իրենց գիտելիքները կոռուպցիայի, բարեվարքության և մեդիագրագիտության վերաբերյալ։ Միջոցառումն […] ...

Reuters. Կիևը զիջումների կգնա Մոսկվային Թրամփի ծրագրով

12:03 04.12.2024

Reuters. Կիևը զիջումների կգնա Մոսկվային Թրամփի ծրագրով

Ուկրաինան տարածքային զիջումների կգնա Ռուսաստանին՝ համաձայն հակամարտության կարգավորման ծրագրի, որը կարող է առաջարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ապագա ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին՝ նշելով, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կկասեցվի, բայց չի հանվի օրակարգից, ինչպես մտածում է Ռուսաստանի ղեկավարությունը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նորընտիր նախագահը դեռ պետք է […] ...

SHANTNEWS

12:00 04.12.2024

SHANTNEWS

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

11:49 04.12.2024

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

Հիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն […] ...

Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել

11:44 04.12.2024

Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին կատարված զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստանցի տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Համայնքային ոստիկանները նույնաբովանդակ տեղեկություն էին ստացել նաև Արտաշատ քաղաքի բնակիչ 33-ամյա […] ...

BACK_TO_TOP