22:57 03.09.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Մինսկում հանդիպման ժամանակ վերջինիս հայտնել է Վարշավայի և Բեռլինի միջև զրույցի գաղտնալսման մասին, որը հերքում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին հայտարարությունները։ Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։
«Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով՝ ես նկատել եմ, որ Արևմուտքի մոտ նոր խաղաքար է հայտնվել՝ կրկին «Նովիչոկ», կրկին թունավորում։ Ես Ձեզ պետք է ասեմ, որ երեկ կամ երեկ չէ առաջին օրը, մինչև Մերկելի ելույթը, երբ նա ասաց, որ Նավալնիի բերանն ուզում էին փակել, մենք զրույց ենք գաղտնալսել։ Ինչպես հասկանում ենք, Վարշավան խոսում է Բեռլինի հետ՝ երկու բաժանորդ կապի մեջ են։ Հեռախոսազրույցը գաղտնալսել է մեր ռադիոէլեկտրոնային ռազմական հետախուզությունը», – ասել է Լուկաշենկոն Միշուստինին։
Բելառուսի նախագահը խոստացել է ռուսական կողմին տրամադրել այդ «հետաքրքիր զրույցի վերծանումը, որը հստակ խոսում է այն մասին, որ սա կեղծիք է»։
«Նավալնիի ոչ մի թունավորում էլ չի եղել։ Մասնագետների խումբը, ինչպես հասկանում եմ, Մերկելի և նրա վարչակազմի համար նախապատրաստել է փաստեր, գուցե, նույնիսկ հայտարարություններ, որոնք նա արել է։ Նրանք դա արել են, որպեսզի Պուտինն այլևս ցանկություն չունենա խառնվել Բելառուսի գործերին»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հավելել է, որ Մոսկվա կուղարկի ձայնագրությունը, որպեսզի նրանք «պարզեն, թե ում է դա պետք»։
Բելառուսի նախագահի խոսքերը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Լուկաշենկոն նոր է հայտարարել այդ մասին, ասել է, որ նյութը կտրամադրվի Անվտանգության դաշնային ծառայությանը։ Այլ տվյալներ առայժմ չկան»,- ասել է Պեսկովը РИА Новости գործակալությանը։
Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Նավալնիի դեմ մահափորձ են իրականացրել «Նովիչոկ» խմբի ռազմական նյարդապարալիտիկ նյութով։
20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ20:14 26.11.2024
Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջԼեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչը կասկածվում է դավաճանության մեջ՝ այս պաշտոնում իր որոշման պատճառով՝ հրաժարվելու ինքնաթիռների գնման ծրագրից, հայտնում է Լեհաստանի արդարադատության նախարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչությունը, «ծանուցում է ներկայացվել Անտոնի Մաչևիչի կողմից հանցագործության կատարման ողջամիտ կասկածի մասին»։ «Խոսքը հնարավոր դիվանագիտական դավաճանության մասին է»,- պարզաբանել են նախարարությունից։ Ծանուցումը վերաբերում է երկրի պաշտպանության նախկին նախարար […] ...
20:10 26.11.2024
Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմԿիևի ռեժիմը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ՝ վարձկաններ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Նեոնացիստական Կիևի ռեժիմը օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ, սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների և […] ...
20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբՆոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհները սպասարկողներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […] ...
19:52 26.11.2024
«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետոԱնգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» խաղում լոնդոնցիների դարպասապահը կոճի վնասվածք է ստացել, որից հետո վիրահատության է ենթարկվել: «Մենք հաստատում ենք, որ Գուլիելմո Վիկարիոն վիրահատվել է աջ կոճի կոտրվածքի պատճառով: Մեր բժշկական անձնակազմը կգնահատի նրա վիճակը` հասկանալու համար, թե երբ նա կարող է վերադառնալ մարզումներին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Վիկարիոն բոլոր […] ...
19:43 26.11.2024
Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել շարունակել աջակցել ՈւկրաինայինՆԱՏՕ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային և իրականացնի գագաթնաժողովում համաձայնեցված բոլոր միջոցները, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ։ Ռյուտեն գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Աթենքում: «Մենք դիտարկեցինք, թե ինչ է կատարվում ուկրաինական պատերազմի ճակատներում և եկանք կոնսենսուսի, որ Ուկրաինային աջակցությունը […] ...