Սպասարկման ոլորտի վերականգնման համար 5 ամիս կպահանջվի. քննարկում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Սպասարկման ոլորտի վերականգնման համար 5 ամիս կպահանջվի. քննարկում Գյումրիում

20:05 03.09.2020

Տնտեսությունը սահմանափակումների թուլացումից հետո սկսել է ակտիվանալ ։ Ռեստորաններում միջոցառումներն  առայժմ, մասնակիցների թվի սահմանափակումներով, թույլատրելի են: Շղթայաբար ակտիվանում է նաև գեղեցկության սրահների և հուշանվերների խանութների աշխատանքը: Պարապուրդի շրջանում կրած վնասները նախ պետք է վերականգնեն, ապա մտածեն շահութաբերության մասին: Այսօր կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից  խոսել են տուժած ոլորտների ներկայացուցիչները: Տուժել է գործատուն, հետևաբար նաև աշխատողները: Սպասարկման ոլորտում աշխատողների ու աշխատավարձերի կրճատումներ են տեղի ունեցել:

Գյումրիի կենտրոնում ռեստորաններում ու սրճարաններում ազատ տեղեր գտնելը դժվար է: Պատկերն այսպիսին է հիմնականում հանգստյան օրերին: Սահմանափակումների թուլացումից հետո քաղաքի բնակիչներն ու հյուրերը հանգիստը արտերկրում անցկացնելու հնարավորության բացակայությունը լրացնում են զբոսանքով, մշակութային օջախներ , սրճարաններ ու ռեստորաններ այցելելով:

Փակ տարածքներում կենդանի երաժշտությունը դեռ թույլատրված չէ, բայց սահմանված քանակով մասնակիցներով միջոցառումներ կարելի է: Սա բերել է ոչ միայն ռեստորանների աշխատանքի ակտիվացմանը: Սպասարկման ոլորտը շղթա է, ազդեցությունը նույնպես՝ շղթայական:Մարտ ամսից որոշ աշխատողներ սպասարկման ոլորտում դեռ աշխատանքի չեն վերադարձել: Կան կրճատվողներ, արձակուրդում գտնվողներ: Նրանց նորից աշխատանքի անցնելու հնարավորությունն ուղիղ համեմատական է այն որոշումներին, որոնք պարետատունն ու կառավարությունն  են կայացնում:

«Անորոշ իրավիճակում ենք հիմա գտնվում, որովհետև այսօր սահմանները փակ են, վաղը կարող է բացվել , հետո նորից կարող է փակվել:Չգիտենք ինչ է տեղի ունենալու, որ ըստ այդմ կազմենք ռազմավարական պլան: Պետք է կազմես ռազմավարական 4 պլան , որ գոնե մեկը համապատասխանի կայացվող որոշումներին »,-ասել է «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի տնօրեն Կարեն Հարությունյանը:

Համավարակի ու սահմանափակումների շրջանը նաև նոր հնարավորություններ են բացել ու նոր բիզնես գաղափարներ են իրականություն դարձել: Դրանցից մեկի հեղինակն էլ Ժաննա Չամաքյանն է: Սահմանափակումների պայմաններում, երբ չեն աշխատում համայնքապատկան մանկապարտեզները նախադպրոցական երեխաների զարգացման կենտրոն է հիմնել: Սա գործունեության այն տեսակն է, որը Գյումրիում զարգանալ սկսեց հենց համավարակի օրերին:

«Ծնողները զանգում են, գրանցում են իրենց երեխաներին: Ասում են, որ աշխատող են, իսկ բալիկներին տեղ չունեն թողնելու: Առանց երաշխիքի, առանց շահույթի, պարետի ցուցումներին հետևելով ռիսկի գնացինք ու բացեցինք»,- ասել է երեխաների զարգացման կենտրոնի տնօրեն Ժաննա Չամաքյանը:

Ըստ սպասարկման ոլորտի ներկայացուցիչների առնվազն 5 ամիս կպահանջվի իրենց բիզնեսի վերականգնման համար: Սա այն պարագայում, եթե նոր սահմանափակումներ չկիրառվեն: Այսօր կառավարությունը շրջանառության մեջ է դրել արտակարգ դրությանը փոխարինող նոր կարգավորումների օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է արտակարգ դրության փոխարեն ներդնել կարանտին հասկացությունը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Բալահովիտ գյուղում

08:46 27.11.2024

Հրդեհ Բալահովիտ գյուղում

Նոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ […] ...

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

BACK_TO_TOP