Ճապոնիայի ափերի մոտ 43 մարդու և 6000 անասուն տեղափոխող նավ է խորտակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ճապոնիայի ափերի մոտ 43 մարդու և 6000 անասուն տեղափոխող նավ է խորտակվել

12:39 03.09.2020

Ճապոնիային և Կորեական թերակղզուն պատուհասած «Մայսակ» թայֆունը հորդառատ անձրևների և հեղեղների պատճառ է դարձել։ Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ճապոնիայի ափերին խորտակվել է բեռնատար նավ, որի տախտակամածին եղել է անձնակազմի 43 անդամ և 6000 խոշոր եղջերավոր անասուն։ Ճապոնիայի առափնյա ծառայությունը փրկել է 1 մարդու։

Նավը Նոր Զելանդիայից ուղևորվում էր Չինաստան։ «Մայսակ» թայֆունի առաջացրած ուժգին քամիները մեծապես խոչընդոտում են որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը։ Նավի անձնակազմի անդամներից 39-ը ֆիլիպինցի են, 2-ը՝ նորզելանդացի, 2-ն՝ ավստրալիացի։

Ավելի վաղ ShantNews-ը հայտնել էր, որ Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 110 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։

Թայֆունը Ճապոնիայից շարժվել է դեպի Կորեական թերակղզի։ Հարավային Կորեայում ևս հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Իսկ Հյուսիսային Կորեայում թայֆունը հատկապես մեծ վնաս կարող է հասցնել գյուղատնտեսության ոլորտին։ Reuters գործակալությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան դեռ չէր հասցրել վերացնել անցյալ շաբաթվա թայֆունի հետևանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

20:14 26.11.2024

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչը կասկածվում է դավաճանության մեջ՝ այս պաշտոնում իր որոշման պատճառով՝ հրաժարվելու ինքնաթիռների գնման ծրագրից, հայտնում է Լեհաստանի արդարադատության նախարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչությունը, «ծանուցում է ներկայացվել Անտոնի Մաչևիչի կողմից հանցագործության կատարման ողջամիտ կասկածի մասին»։ «Խոսքը հնարավոր դիվանագիտական ​​դավաճանության մասին է»,- պարզաբանել են նախարարությունից։ Ծանուցումը վերաբերում է երկրի պաշտպանության նախկին նախարար […] ...

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

20:10 26.11.2024

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

Կիևի ռեժիմը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ՝ վարձկաններ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Նեոնացիստական ​​Կիևի ռեժիմը օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ, սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների և […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

20:04 26.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհները սպասարկողներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […] ...

SHANTNEWS

20:00 26.11.2024

SHANTNEWS

«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո

19:52 26.11.2024

«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» խաղում լոնդոնցիների դարպասապահը կոճի վնասվածք է ստացել, որից հետո վիրահատության է ենթարկվել: «Մենք հաստատում ենք, որ Գուլիելմո Վիկարիոն վիրահատվել է աջ կոճի կոտրվածքի պատճառով: Մեր բժշկական անձնակազմը կգնահատի նրա վիճակը` հասկանալու համար, թե երբ նա կարող է վերադառնալ մարզումներին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Վիկարիոն բոլոր […] ...

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային

19:43 26.11.2024

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային

ՆԱՏՕ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային և իրականացնի գագաթնաժողովում համաձայնեցված բոլոր միջոցները, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ։ Ռյուտեն գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Աթենքում: «Մենք դիտարկեցինք, թե ինչ է կատարվում ուկրաինական պատերազմի ճակատներում և եկանք կոնսենսուսի, որ Ուկրաինային աջակցությունը […] ...

BACK_TO_TOP