Հայաստանի ամենահին ձիթհաններից մեկի մնացորդները պահպանվում են Բագրավան գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Հայաստանի ամենահին ձիթհաններից մեկի մնացորդները պահպանվում են Բագրավան գյուղում

15:35 02.09.2020

Շիրակի մարզի Անիի նախկին տարածաշրջանի գյուղերում պահպանվում է պատմական մայրաքաղաքի հետքը: Այս գյուղերը հիմնադրել են Արևմտյան Հայաստանի գաղթականները, որոնք իրենց հետ Անիի մշակույթն ու կենցաղն են բերել: Օրինակը Բագրավան գյուղում է: Մինչ օրս գյուղի փոքրիկ թանգարանում պահպանվում են Անի մայրաքաղաքից բերված շինարարական գործիքներ, կենցաղային իրեր: Նաև այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենահին ձիթհանը: Այն կառուցել են գյուղի հիմնադիրները, և ձիթհանը համարվել է Բագրավանում առաջինը հաստատված գերդաստանի հարստությունը:

Բագրավանի վերջնամասում գտնվող կիսավեր շինությունն իրականում գյուղի ձիթհանն է: Պահպանվել են շինության 3 պատերը և քարե փողորակը, կամ ինչպես գյուղացիներն են ասում՝ գուռը: Ձեթի համար հումք հանդիսացող սերմերը կամ հենց բույսերը բովում էին վառարանի վրա, տրորում երկանքով, որը պտտում էին եզները: Ստացված խյուսը տեղադրում էին ծանրության տակ, և ձեթը քարե փողորակով հոսում էր կճուճների մեջ:

Ձիթհանի հարևանությամբ նաև եզների անասնագոմն է պահպանվել: Այս ամենը հիմա Բագրավանի հիմնադիր Մկրտչյանների ժառանգների սեփականությունն է:

Բագրավան են եկել Ղոշավանք՝ ներկայիս Հայկաձոր գյուղից: Անիի հաղթական կամարները հենց հին Ղոշավանքի տարածքում են: Այսինքն, ըստ գյուղացիներին հասած տեղեկությունների, պատմական մայրաքաղաքի սահմանները սկսվել են Ղոշավանքից: Բագրավանի հիմնադիրներին ՝ «գլավնիներ» են անվանել, որը նշանակել է, որ գյուղի առաջնորդներն ու մեծահարուստներն են եղել:

«Գլավնիներ են եղել գյուղի հիմնադիրները: Ունեցել ենք մի պապիկ՝ Մանուկը շատ աղա է եղել: Սովի տարիներին, երբ դիմել են ունևոր մարդկանց, թե քանիսին կկարողանան կերակրել, մեկն ասել է, որ 7 մարդ կտանեմ իմ տուն, մյուսը համաձայնել է 2 տնտեսության կերակրել, իսկ Մանուկ աղան ասել է, որ պատրաստ է 10 գյուղ վերցնել իր հովանու տակ և կերակրել: Ես հիշում եմ, որ ձիթհանի մեծ քարեր կային, որոնք հայրս, որպես թանգարանային նմուշ, նվիրել է: Հիմա քիչ բան է պահպանվում»,- SHANTNEWS-ին ասել է Բագրավան գյուղի հիմնադիրների թոռնուհի Նվարդ Մկրտչյանը:

Բագրավանը հիմնադրել են 1800-ականների վերջին: Ենթադրում են, որ նույն թվագրությունն ունի նաև ձիթհանը: Տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ ավելի վաղ թվագրության՝ 9-10-րդ դարերի խաչքար են նաև հայտնաբերել:

Բագրավանի հարևանությամբ, բայց սահմանային գոտում գտնվող Խարկովի պատմության ու կենցաղի թանգարանը Սեդրակ Խաչատրյանի տան մի անկյունում է բացվել:

Սկզբում Անիի եկեղեցիների մանրակերտներն էին միակ ցուցանմուշները, հետո արդեն ավելի արժեքավոր իրերով է այն համալրվել: Սեդրակ Խաչատրյանը Խարկովից Բագրավան տեղափոխված վերջին բնակիչներից է, իր հետ պատմական մայրաքաղաքի մասունքներից է բերել:

«Զանգի բեկորը, որը հայրս գտել է Անիից Խարկով ճանապարհին, իմ թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշն է: Վստահ եմ, որ այն Անիի եկեղեցիներից մեկինն է: Նաև գործիքներ են պահվում այստեղ, որոնք բերվել են նույն տարածքից: Անիի սահմանները սկսվել են Ղոշավանք, ներկայիս Հայկաձոր գյուղի տարածքից, որը Բագրավանին շատ մոտ է»,- SHANTNEWS-ին ասել է նմուշահավաք Սեդրակ Խաչատրյանը:

Անիից Խարկով ճանապարհին՝ Ախուրյան գետի ձախ ափին, Անիի քարհանքերն են գտնվում: Նույն այս տարածքում Սեդրակ Խաչատրյանի նախնիները շինարարական գործիքներ են գտել:

Նմուշահավաքը դրանց «Տրդատի գործիքներ» անունն է տվել ու դարձրել թանգարանային նմուշ: Անի մայրաքաղաքից բերված գործիքները նաև օգտագործում է: Դրանք նախնիների հիշողությունն են ու ժառանգությունը, որն ի տարբերություն տարածքի` փշալարերով անջատել հնարավոր չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

08:00 27.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց […] ...

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

BACK_TO_TOP