Գյումրիում առաջին կուրսեցիների համար նոր ուսումնական տարին մեկնարկեց դիմակներով ու ուսումնառության նոր պայմաններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Գյումրիում առաջին կուրսեցիների համար նոր ուսումնական տարին մեկնարկեց դիմակներով ու ուսումնառության նոր պայմաններով

23:39 01.09.2020

Նոր ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին մեկնարկեց միայն բուհերի առաջին կուրսի ուսանողների համար ու արտակարգ պայմաններում։ Կրճատվել են դասաժամերի և դասամիջոցների տևողությունները, իսկ բարձր կուրսեցիների համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիմնականում հեռավար։

Սահմանված կանոնների համաձայն՝ առաջին կուրսեցիների մուտքը Շիրակի պետական համալսարան, Հայաստանի տնտեսագիտական  համալսարանի և Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղեր թույլատրվեց միայն դիմակով ու ջերմաչափումներից հետո։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի առաջին կուրսեցիները, դիմակներով ու հնարավորինս հեռավորություն պահելով, փորձում էին ծանոթանալ միմյանց հետ։

Հանդիպումից ու ծանոթությունից հետո հերթն հասավ պարտադիր ջերմաչափմանը․ բոլոր ուսանողների ու աշխատակիցների մուտքը մասնաշենք թույլատրվեց հակահամաճարակային կանոններին ենթարկվելուց հետո։

«Այնպես ենք արել, որ առաջին կուրսեցիները տարբեր հարկերում ու հնարավորինս նույն լսարանում մնան, և օրերը տեղաշարժել ենք այնպես, որ մի օր՝ առաջին, մի օր՝ երկրորդ, մի օր երրորդ կուրսեցիները լինեն, շեղումներ տրված է և՛ ժամային, և՛ տարածական առումով»,- նոր կարգն է պարզաբանում ՀԱՊՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը։

Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի 76 առաջին կուրսեցիներից բացի, աշխատանքային նոր ռեժիմ է սահմանվել նաև  դասախոսական կազմի համար։ Հիբրիդային կամ հեռավար եղանակով ուսուցմամբ կառաջնորդվեն բոլոր բուհերը։

«Բուհը որոշում է կայացրել, որ 65-ից բարձր տարիք ունեցող բոլոր դասախոսներն իրավունք ունեն դասերն անցկացնել բացառապես առցանց եղանակով»,- նշում է ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը։

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի բակում առաջին կուրսեցիների համար տոնական միջավայր էին ստեղծել։ 91 առաջին կուրսեցիներին հանդիսավոր հանձնեցին ուսանողական գրքույկները, որից հետո, ըստ մասնագիտությունների, բաժանվեցին խմբերի։

«Մենք գործարկել ենք համալսարանի երկու մուտքերը՝ դիմավորելով բակալավրի առաջին կուրսեցիներին, բայց հետո, երբ սկսեցին արդեն սեպտեմբերի 15-ից բուհ որոշ օրերի գալ նաև բարձր կուրսեցիները, ապա այդ ժամանակ մենք ևս մեկ մուտք կգործարկենք»,- նշել է ՇՊՀ պրոռեկտոր Նազելի Ավետիսյանը։

Առանց հատուկ տոնական  ձևավորումների, բայց  թաքնված ժպիտով Շիրակի պետական համալսարանի 320 առաջին կուրսեցիների դիմավորեցին։ 32 մասնագիտական բաժիններում այս տարի այսքան  ուսանող են ընդունել։

Անհրաժեշտ հեռավորությունը պահպանելով ուսման գորխընացը կազամկերպելու համար   բուհի բոլոր լսարանները կօգտագործվեն ։ Այն խմբերը որոնցում  սովորողների թիվը գերազանցում է 20-ը,բաժանվել են ենթախմբերի։Բուհերում նոր կարգով ուսումնական գործընթացը կշարունակվի մինչև  սեպտեմբերի 15-ը,դրանից հետո կմշակվեն ուսումնական պրոցեսի նոր կարգավորումներ։ Մինչ այդ համալսարաններում կավարտվեն նաև հեռակա և մագիստրատուրայի բաժինների ընդունելության քննությունները,որի արդյունքում ուսանողների քանակը  բուհերում կավելանա

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

BACK_TO_TOP