Գյումրիում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող 17 փողոցների ընդհանուր բյուջեն կազմում է մեկ միլիարդ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Գյումրիում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող 17 փողոցների ընդհանուր բյուջեն կազմում է մեկ միլիարդ դրամ

19:45 31.08.2020

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ընթացող լայնածավալ փողոցաշինական աշխատանքներից բացի Գյումրիում սուբվենցիոն ծրագրով են փողոցներ հիմնանորոգվելու։

Պետական ծրագրի ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դրամ է, որում համաֆինանսավորման մասնաբաժին ունի տեղական բյուջեն։ Սուբվենցիոն ծրագրում են 17 փողոցներ, հիմնականում՝ երկրորդական, որոնք համարվում են գլխավոր փողոցների համար շրջանցիկ։ Փողոցների թիվը շատ է, բայց աշխատանքի ծավալները փոքր՝ ընդհանուրը 6,5 կիլոմետր երկարության։

Գրիբոյեդով փողոցի ընդհանուր երկարությունը 240 մետր է, ջրահեռացման ցանց առաջին անգամ է կառուցվում, տեղումներից հետո փողոցն ու տները անձրևաջրերով են լցվել։ Ջրահեռացման խողովակաշար անցկացնելուց հետո  սելավաջրերն իրենց ուղղությունը կփոխեն դեպի Գյումրի գետակ, որի հարևանությամբ տներն էլ հեղեղումներից ապահովագրված չեն։ Նորացվում են նաև փողոցի կոյուղատար հիմնական խողովակները։Մինչև ներքին ցանցի խողովակները չփոխվեն, շինարարը հիմնային աշխատանքներին չի անցնի։ Սուբվենցիոն ծրագրում եղած Շչերբինա փողոցում էլ մայթերի ամբողջական կառուցմանը խանգարում են տեղադրված տնակներն ու կցակառույցները, որոնք քանդելու հանձնարարական տրվել է շինարարին։

«Սա անելու բան չէ․ բնակիչը մեջը, էկել են, կքանդեն։ Ես 32 տարի ապրել եմ էս տնակի մեջ, ես կթողա՞մ, որ էդ տնակը քանդեն, որ իմ տնակիս հաշվին իրենց փողոցը մեծացնեն, որ սիրուն էղնի, հըբը մենք»,- ասում է տնակի բնակիչներից մեկը։ Չբնակեցված մի քանի շինություններ արդեն շինարարն ապամոնտաժել է, բայց քիչ չեն այն կցակառույցները, որոնք բնակեցված են։ Մայթերին կամ երթևեկությանը խանգարող հատվածներում տեղադրված 46 շինություն կա հաշվառված։

«Չի կարող լինի այնպես, որ փողոցի մի հատվածն ունենա մայթ, հետո մայթն ընդհատվի ինչ-որ կառույցով, հետո նորից շարունակվի։ Պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի բնակիչներին։ Փորձենք նաև իրենց ունեցած խնդիրները արձանագրել, իրենց դժգոհություններն օբյեկտիվ գնահատենք և յուրաքանչյուրի մասով անհատական լուծում գտնենք»,- պարզաբանում է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։

Սուբվենցիոն և ՎԶԵԲ-ի ծրագրերով փողոցաշինական աշխատանքների ընթացքում առաջ եկած ներքին կոմունիկացիոն ցանցի խնդիրների պատճառով նախագծային փոփոխություններ են դեռ կատարվում, որոնք էլ  շինարարության ժամանակավոր դադարի պատճառ են դառնում ։

Ամեն դեպքում, այս դադարները, ըստ պատվիրատուի, չի նախատեսում շինարարների համար ավարտի ժամկետները փոխել։ Ի տարբերություն ՎԶԵԲ-ի ծրագրի, սուբվենցիոնի ծավալներն անհամեմատ ու շատ փոքր են, որոնք ավարտել մինչև հոկտեմբերի վերջ հնարավոր է։

Այս տարվա աշխատանքներին զուգահեռ, պատվիրատուն՝ քաղաքապետարանը, արդեն նախատեսումներ է անում հաջորդ տարվա համար, ըստ այդմ՝ հնարավոր է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրում ընդգրկվեն 50-ամյակի կամրջի և Ալեք Մանուկյան փողոցի հիմնանորոգումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

BACK_TO_TOP