ՌԴ-ում յուրաքանչյուր 5-րդ ընկերությունում կրճատումներ կլինեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
5:10:26
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+7.09 oC

ՌԴ-ում յուրաքանչյուր 5-րդ ընկերությունում կրճատումներ կլինեն

17:23 11.01.2018

Ռուսական ընկերությունների գրեթե 18%-ը պատրաստվում է 2018թ. կրճատել իր աշխատակիցների թիվը, հաղորդում է BBC-ն,՝ վկայակոչելով HeadHunter ընկերության  ուսումնասիրությունը: 

Բացի այդ, ընկերությունների գրեթե կեսը՝ 52 %-ը, հայտարարել է նաև, որ մտադիր է ընդլայնել անձնակազմի թիվը, իսկ 14%-ն անփոփոխ կթողնի այն: Անցած տարի կրճատումների մասին խոսում էր 12%-ը:  Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, աշխատակիցների քանակը ծրագրում են 26%-ով կրճատել այն ընկերությունները, որտեղ կա 500 և ավելի աշխատակից: 

Հարցմանը մասնակցած ընկերությունների 45 տոկոսը նշել է, որ 2018-ը, նախորդ տարվա համեմատ, ավելի բարդ կլինի աշխատանքային գործունեության ու առաջխաղացման համար, և միայն 14%-ը հակառակ կարծիքին է: Հարցվածների կեսը նաև նշել է, որ այս 2018-ին աշխատավարձերի բարձրացում չի լինի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցություններում

09:00 15.04.2025

Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցություններում

ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ բանակցություններում։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նրան հարցրել են, թե վստահ է արդյոք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարք է ընթանում: «Այո, վստահ եմ։ Ես Պուտինի հետ արդեն երեք հանդիպում եմ անցկացրել։ Վերջին հանդիպումը տևել […] ...

Ֆլորիդան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որը վերանվանել է Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոցի

08:48 15.04.2025

Ֆլորիդան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որը վերանվանել է Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոցի

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ստորագրել է օրենք, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվում է Ամերիկայի ծոց՝ Ֆլորիդան դարձնելով ԱՄՆ առաջին նահանգը, որը փոխել է այս տեղանունը պաշտոնական մակարդակով, ասվում է նահանգի Սենատի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ Google-ը հայտարարել էր, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոցի։ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես […] ...

Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում

08:38 15.04.2025

Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում ապրիլի 19-ին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կմնա բանակցությունների երկրորդ փուլի հյուրընկալող կողմը, որը կկայանա շաբաթ օրը»,- ասել է նա IRNA գործակալությանը։ Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:28 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արգենտինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել մաքսատուրքերի վերացման վերաբերյալ

08:20 15.04.2025

Արգենտինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել մաքսատուրքերի վերացման վերաբերյալ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաստատել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու իր ցանկությունը՝ մաքսատուրքերը վերացնելու նպատակով։ Նա համապատասխան հայտարարություն է արել Բուենոս Այրեսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո։ «Մենք հասկանում ենք նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատրաստված փոխադարձ մաքսատուրքերի մասին առաջարկը և պատրաստ ենք այդ ուղղությամբ առևտրային համաձայնագիր ստորագրել, որն անկասկած ձեռնտու կլինի […] ...

Al Jazeera. Գազայում 15 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամում

08:09 15.04.2025

Al Jazeera. Գազայում 15 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամում

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 15 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Վերջին հարվածները հասցվել են վրանային ճամբարներին Պաղեստինի անկլավի հյուսիսում և հարավում։ Իսրայելի զինված ուժերը նաև ինտենսիվ հրետանային գնդակոծում են Գազա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...

BACK_TO_TOP