Բելլա Հադիդը պատմել է իր հիվանդության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Բելլա Հադիդը պատմել է իր հիվանդության մասին

22:03 30.08.2020

Ծնունդով Պաղեստինից ամերիկացի մոդել Բելլա  Հադիդը, որը համարվում է  աշխարհի ամենագեղեցիկ կինը, պատմել է իր հիվանդության մասին: Այդ մասին նա գրել է Instagram-ի էջում:

23 տարեկան մոդելը գրել է, որ տառապում է Լայմի հիվանդությամբ: Նա թվարկել է այն ծանր ախտանշանները, որոնց նա շարունակում է հարմարվել և պայքարել: Մասնավորապես՝ սրտի առիթմիա, տրամադրության կտրուկ փոփոխություններ, հոդացավեր, սրտխառնոց, գերքրտնարտադրություն, դժվարաշնչություն, անքնություն, գլխացավեր, տագնապային խանգարումներ:

«Ամեն օր ամենաքիչը 10 ախտանշան եմ ես ունենում: Այդ ամենը սկսվել է 14 տարեկանից և սաստկացել 18 տարեկանում»,- խոստովանել է մոդելը, որն իր ախտորոշման մասին իմացել է 2012 թվականին:

Ավելի վաղ Հադիդը պատմել էր, թե ինչպես է հիվանդությունն ի հայտ եկել:

«Հիշողությունս անսպասելի կորցրի, ու ես չկարողացա հիշել Սանտա Մոնիկայից Մալիբու գնալու իմ տան ճանապարհը: Ես չէի կարողանում մեքենա վարել»:

Հիվանդության պատճառով նա վաճառել է իր ձին, քանի որ չի կարողացել հոգ տանել կենդանու մասին: Հադիդի հիվանդությունը հայտնի է  նաև բորրելիոզ անունով: Դա վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է տզերի միջոցով: Այն կարող է հանգեցնել մահվան կամ հաշմանդամության:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

BACK_TO_TOP