16:30 11.01.2018
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել հացադուլ անող Արմեն Բիլյանի՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջի վերաբերյալ:
Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«2017թ. դեկտեմբերի 21-ին քրեակատարողական վարչությանն ուղղված իր դիմումի մեջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանի պաշտպան Ա. Ֆանյանը մասնավորապես նշել է, որ իր պաշտպանյալը 20.12.2017թվականից գտնվում է հացադուլի մեջ` պահանջելով իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ և միջոցներ ձեռնարկել պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ` հավելելով, որ բազմաթիվ անգամներ դիմումներ է հասցեագրել` կապված իր պաշտպանյալի առողջական վիճակի դինամիկ վատթարացման և նրան անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտության հետ: Նույնը Արմեն Բիլյանի շահերի պաշտպանը բազմիցս, այդ թվում նաև 10.01.2018թ., հայտարարել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում Արմեն Բիլյանը խնդրել է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ պատշաճ բուժօգնություն և բուժզննություն իրականացնելու նպատակով:
Սույն հայտարարությունների կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս տեղեկացրել է, որ Արմեն Բիլյանի մոտ չեն ախտորոշվել այնպիսի առողջական խնդիրներ, որոնք համատեղելի չեն «Նուբարաշեն» ՔԿՀ խցային պայմաններում վերջինիս պահվելու հետ, իսկ հացադուլի ողջ ընթացքում նա մշտապես գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժանձնակազմի հսկողության տակ:
Ընդ որում, ծառայության կողմից բազմիցս հայտարարվել է նաև, որ առողջական խնդիրներով պայմանավորված` կալանավորված անձի տեղափոխությունը մեկ հիմնարկից մյուսը հիմնավորված չէ. երկու հիմնարկների` բժշկական օգնություն ցուցաբերելու պայմանները նույնական են, իսկ այն առողջական խնդիրները, որոնք լուծելի չեն քրեակատարողական հիմնարկների բուժմասերում, կարող են լուծվել միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կամ քաղաքացիական բուժական հաստատություններում: Բացի դրանից, կալանավարված անձ Ա. Բիլյանին, ինչպես նաև իր փաստաբանին բացատրվել է, որ Արմեն Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման 1-ին գլխի 9-րդ կետի ընձեռած հնարավորությունից, այն է` «Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից»:
Երեկ` հունվարի 10-ին, դատարանում Արմեն Բիլյանի ինքնազգացողության վատացման հետ կապված` վերջիս զննվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բժիշկների կողմից և պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով` վերջինիս առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող միակ բուժական ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու որակը էապես տարբերվում են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից: Արմեն Բիլյանը հրաժարվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և հայտարարել, որ ցանկանում է կալանքը կրել միայն «Արմավիր» ՔԿՀ-ում և հացադուլից դուրս կգա միայն այնտեղ տեղափոխվելուց հետո:
Նշված փաստն արձանագրվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, ինչի վերաբերյալ առկա է կալանավորված անձ Արմեն Բիլյանի ստորագրությունը: Վերոգրյալի մասին տեղեկացվել է նաև Ա. Բիլյանի պաշտպանը:
Ասվածը փաստում է, որ Արմեն Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է և պայմանավորված չէ իրեն բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ»:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...