Գյումրիում մոտ 200 նախկին տնակների տարածքում կառուցված տներ են սեփականաշնորհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Գյումրիում մոտ 200 նախկին տնակների տարածքում կառուցված տներ են սեփականաշնորհվել

19:30 25.08.2020

Այն ժամանակավոր կացարանները, որոնք տարիների ընթացքում քարապատվել են ու դարձել սեփական տներ, կարող են սեփականաշնորհվել: Տարիներ առաջ քաղաքապետարանը նման որոշում կայացրեց, որի արդյունքում մոտ 200 նախկին տնակ օրինականացվել է և բնակիչները այլևս բնակարանային պարտք ու պահանջ չունեն: 1988-ից հետո տեղադրված շատ տնակներ են քարաշեն դարձել: Դրանց օրինականացումը ժամանակատար և թղթատար գործընթաց է, որը սակայն ոչ միշտ է, որ ավարտվում է հօգուտ բնակչի: Խոսքը մասնավորապես կանաչ տարածքներում տնակների տեղում կառուցված տների մասին է: Քարաշեն կառույցները չեն կարող սեփականաշնորհել, որովհետև քաղաքի գլխավոր հատակագծով կանաչ տարածքները հատուկ պահպանվող գոտիներ են:

Ավտոկայանի բանավանն այն տարածքն է, որտեղ ձևավորվել էր քաղաքի ամենամեծ տնակային թաղամասը: Հիմա տնակների շարքերը նոսրացել են: Տնակատերերը բնակարաններ են ստացել, տնակներն ապամոնտաժել են ու նոր տուն տեղափոխվել: Բանավանում մնացել են այն տնակները, որոնք վաճառվել կամ վարձակալությամբ են տրվել կամ տնակը վերածվել է քարաշեն սեփական տան՝ հարակից բակով ու այգիով:

Նախկին այգիների տարածքում Հերիքնազ Դավթյանը տնակներ է տեղադրել, հետո դրանք քարապատել է, վերածել սեփական տան: Անօթևանի կարգավիճակ չունի: Թաղամասում առաջիններից է եղել, որ դիմել է քաղաքապետարան տարածքն ու քարաշեն տունը սեփականաշնորհելու, օրինականացնելու համար: Այս տարածքի բնակիչների դիմումներին ընթացք չի տրվել: Պատճառը քաղաքի գոտիավորումն է:

 

«Ժողով հրավիրվեց, որին մասնակցեցին մեր թաղամասի բնակիչները: Մեզ ասեցին, որ կսեփականաշնորհեն, եթե քարաշեն է, բայց մինչև հիմա սայլը տեղից չի շարժվում, չեն սեփականաշնորհում: Ասում են, որ կանաչ գոտի է այս տարածքը: Հատակագծային փոփոխություններ են պետք, որ մեզ թույլ տան սեփականաշնորհել»,- shantnews-ին ասել է թաղամասի բնակիչ Հերիքնազ Դավթյանը:

Կառուցապատման համար տարածքը հարմար չէ, բայց փաստացի, շինարարություն կատարվել է: Տնակների տեղում քարաշեն ու անգամ երկհարկանի տներ են կառուցվել: Դրանք, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի, հուսալի շինություններ չեն, ըստ այդմ էլ օրինականացումը մերժում են:

«Ավտոկայանի հարակից տարածքի բնակիչների սեփականաշնորհման դիմումները մերժում ենք, որովհետև այդ տարածքը կանաչ գոտու մեջ է ընդգրկված և այդտեղ  սեյսմիկ տեսակետից անբարենպաստ է: Մինչև երկրաշարժն էլ այդ տարածքում շինարարություն չէր կատարվում: Տնակների տեղում արդեն կառուցված տներ կան, բայց նախ նայում ենք հուսալիության աստիճանը: Այդ շինությունները շատ կասկածելի հիմքեր ունեն և մեծ ռիսկի գործոն կա: Եթե օրինականացրեցինք՝ արդեն նշանակում է, որ մենք մեր վրա ենք վերցնում լրիվ պատասխանատվությունը»,- նշեց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ կանաչ գոտիներում կառուցապատումների արգելքը սկսել է գործել 2006 թվականից: Մինչ այդ նույն  ավտոկայանի բանավանում սեփականաշնորհումներ եղել են: Հիմա էլ շարունակում են քաղաքի տարբեր հատվածներում կանաչ գոտիներից օրինականացմանը վերաբերող դիմումներ ստանալ: Հատակագծային փոփոխություններ չկան, բայց բացառություններ կան:

«Եթե հատուկ ուսումնասիրություն կատարվի, համապատասխան եզրակացություն լինի, որ տվյալ շինությունը կառուցված է շատ հուսալի, և եթե տարածքը կանաչ գոտի է, ենթարկում ենք փոփոխությունների՝ Քաղշին կոմիտեի համաձայնությամբ: Միայն այդ դեպքում կարող է լինել բացառություն: Կան այնպիսի տարածքներ, որտեղ հաշվի առնելով, որ արդեն կառուցապատված է կապիտալ և հնարավոր չէ վերականգնել կանաչ գոտին, լոկալ լուծումներ եղել են»,- ասաց Հենրիկ Գասպարյանը:

Քչերն են, որ հատուկ մասնագիտական եզրակացություններ են ներկայացնում նախկին տնակի տեղում կառուցված տների տեխնիկական մասին: Եթե այդ եզրակացությունը փաստում է, որ կառույցը համապատասխանում է սեյսմիկ նորմերին, ապա տվյալ տան տարածքը դուրս է բերվում կանաչ գոտուց: Մինչ այժմ Գյումրիում 200 տուն է սեփականաշնորհվել, որոնք կառուցված են նախկին տնակների տարածքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

08:00 27.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց […] ...

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

BACK_TO_TOP