Հայաստանից Տաջիկստան և հակառակ ուղղությամբ առանց վիզայի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Հայաստանից Տաջիկստան և հակառակ ուղղությամբ առանց վիզայի

12:30 11.01.2018

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն  է տրվել այն նախագծին, ըստ որի՝ Հայաստանն ու Տաջիկստանն անցնում են առանց վիզային ռեժիմի համագործակցության: Վավերացված փոստաթուղթը կոչվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիր:

Խորհրդարանում այս թեմայով հիմնական զեկուցող է եղել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստանդարտ փաստաթուղթ է, որով Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի մուտք գործել Տաջիկստան, իսկ Տաջիկստանի քաղաքացիները՝ Հայաստան:

«Կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ մնալ այդ երկրում, բայց ոչ ավելի, քան 90 օր»,- հավելել է Քոչարյանը:

Համաձայնագրի նախագծին հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել միաձայն, ուստի փաստաթուղթը կընդգրկվի փետրվարի 15-ին մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

12:35 29.04.2025

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ

12:32 29.04.2025

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ․ «Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

12:26 29.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի  և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ   լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և  հաճախ չի տրամադրում […] ...

Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը

12:15 29.04.2025

Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը

Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգման շրջանակներում Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Չինաստանը աջակցում է Ուկրաինայում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարը

12:07 29.04.2025

Չինաստանը աջակցում է Ուկրաինայում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը աջակցել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը ճեպազրույցի ժամանակ։ «Չինաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերը և հույս ունի, որ կողմերը կշարունակեն ճգնաժամը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու իրենց աշխատանքները», – ասել է […] ...

SHANTNEWS

12:00 29.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP